Image result for ՏՏՏՏ-ն` պետության անձրևանոցի ներքո

Տեղեկատվական տեխնոլոգիաները լայն թափ են հավաքել ՀՀ-ում և տարեցտարի գրանցում են նորանոր բարձրունքեր: Դա արտահայտվում է տվյալ ոլորտի տարեկան երկնիշ աճով, ինչը իր դրական ազդեցությունն է ունենում տնտեսական ակտիվության և վերջնական աճի ցուցանիշի վրա:

Մեկ տարի առաջ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Յու Այ Թի Ի Էքսպո» ընկերության միջև ստորագրվել է 2019 թվականին Հայաստանում ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացման մասին համաձայնագիրը:

Այն կարևոր է միջազգային կառույցների և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության խթանման, հայկական ՏՏ ոլորտի կարողությունների և ձեռքբերումների ներկայացման, ոլորտի տեղական ընկերությունների ՏՏ արտադրանքի, լուծումների և ծառայությունների արտահանման շուկաների ընդլայնման, օտարերկրյա ներդրումների ներգրավման, Հայաստանը` որպես տեխնոլոգիական երկիր դիրքավորման տեսանկյունից: Սպասվում է, որ համաժողովին կմասնակցեն մոտ 2000 մասնակիցներ:

Այդ համաժողովի համար պետությունը գումար կհատկացնի պետական բյուջեից, իսկ մինչ այդ այս աշնանը՝ Բրազիլիայում կկայանա վերը նշված համաժողովի 20-րդ հավաքը, որի մասնակցության համար ևս գործադիր մարմինը գումար կհատկացնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել