«Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, այսուհետ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ծառայողական պարտականությունները կատարելիս իրենց կրծքի աջ հատվածում փոքրիկ տեսանկարահանող սարք կկրեն։

 

«ՉԻ» - Սա, իհարկե, արվում Է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում։ Որպեսզի հանկարծ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հանցավոր համաձայնության չգան կարգազանց վարորդների հետ և նրանցից գումար չշորթեն՝ վերադասից թաքուն։ Վերադասը պիտի մանրամասն իմանա, թե ումից ինչքան փող վերցրեցին, որպեսզի հաշվի, թե քանի տոկոսն Է «վերև» գնալու, քանիսը՝  մնալու  «ստորին  օղակներում»   և այլն։

 

Եվ ուշադրություն դարձրեք, թև ինչ խորաթափանցություն Է դրսևորել ոստիկանության ղեկավարությունը՝ տեսախցիկները տեղադրելով տեսուչների կրծքի ոչ թե ձախ, այլ աջ հատվածում։ Հակառակ դեպքում ցանկացած տեսուչ կերդվեր, որ աշխատում Է բացառապես օրենքի շրջանակներում, երդվելու համար ձեռքը կդներ սրտին, կփակեր տեսախցիկը, և... հանգիստ կպայքարեր կոռուպցիայի դեմ»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել