Image result for Հայ Ըննդիմադիր կուսակցություններԻնչպես գիտենք, Հայաստանում ընդդիմության միավորման մասին առասպելներն ու խոսակցությունները սկսվել են անկախության սկզբնավորումից սկսած։ Դրանք հիմնականում սաղմնավորվել են տարբեր ժամանակների իշխանությունների անարդյունավետ կառավարումների պատճառով, ինչը կարծում ենք, տրամաբանական է։ Սակայն անտրամաբանական է այդ միասնական ընդդիմության՝ այս 25 տարիների ընթացքում գոնե մեկ անգամ չմիավորվելը։ Մենք նույնիսկ չենք ունեցել մի իրավիճակ, երբ գոնե ինչ-որ քաղաքական պրոցեսի արյդունքում այդ միասնականությանը մոտիկ ինչ որ իրավիճակ կունենանք։ Այո 1996 և 2008 թվականներին եղավ աննախադեպ համախմբում ընդդիմության մեջ՝ առաջին դեպքում Վազգեն Մանուկյանն էր դուրս եկել Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, երկրորդ դեպքում արդեն Տեր-Պետրոսյանն էր հանդիս գալիս նախկին իշխանավորի դիրքերից ըննդեմ իր նախկին ենթակա, գործող նախագահ Սերժ Սարգսյանի։ Սակայն այդ ժամանակ էլ կային բազմաթիվ ընդդիմադիր բավականին ծան կշիռ ունեցող ուժեր, որոնք ոչ միայն չhամախմբվեցին, այլ հակառակը՝ զարկ առան վարկաբեկել ըննդդիմադիր առաջնորդներին։ Եվ ուրեմն չի եղել մի իրավիճակ, երբ այդ վերոնշյալ միասնականությունը տեղի ունենա։

Ինչպիսի հետևություն կարող ենք անել այս ամենից։ Միգուցե ժամանակն է վերջապես հասկանալու,որ իրականում այդ «ենթադրյալ միասնականությունը և արդյունքում դրա փոշիացումը,արդյոք չի գալիս բզկտելու առանց այն էլ սակավ հնարավորություն ու ռեսուրս ունեցող ընդդիմադիր կուսակցությունների համար։ Հայաստանի քաղաքական ներկապնակը շատ փոքր է,դաշտն էլ՝շատ նեղ։ Մի փոքրիկ սայթաքում և ըննդիմադիր կուսակցության համար ռեաբիլիտացին դառնում է գրեթե անհնարին մի բան։

Կարծում ենք,կա անհրաժեշտություն ,որ հետայսու Հայաստանի քաղաքական ուժերը,հատկապես ընդդիմադիրները, հանդես գան առանձին և պատասխանատվություն կրեն բացառապես սեփական գործողությունների համար։ Այդպես ավելի հեշտ կլինի սահմանել նպատականեր և այդ նպատականերին հասնելու հարցում գործադրված ջանքերը էլ ավելի ցայտուն կդարձնեն՝ կա արդյոք հնարավորություն պայքարելու կոնկրետ սահմանված նպատակի շուրջ,թե ոչ։ Ի վերջո,ժամանակն է,որ բոլոր կուսակցությունները՝լինի դա ուլտրալիբերալ,թե ուլտրապահպանողական, հաշիվ տան իրենց և սեփական ընտրողներին։ Ի վիճակի են նրանք լուծել իրենց կողմից բարձրացվող խնդիրները թե հերթական անգամ պաթոսային հայտարարություններով ու դատարկ խոսակցություններով մոլորեցնելու են սեփական էլեկտորատին։ Կարծում ենք,այդ անատամ պաթոսի դեմ լավագույն դեղամիջոցը քաղաքական գործընթացներում առանձին տեսլականով հանդես գալն է,որպեսզի մեղքը այլևս ոչ մեկի վրա չբարդվի և չսկսվի միմյանց հանդեպ անխնա կրակահերթը։ Ամեն մեկը,լինի անձ թե կուսկացություն,թող պայքարի սեփական ուժերով,այդ դեպքում արդյունքը գուցե փոքր ինչ ուշանա,սակայն ի տարբերություն «միասնականություն» կոչվող կեղծ գաղափարի,մի օր ակնհայտ կդառնա։ Դրանով նաև հստակ կզտվի քաղաքական դաշտն ու դրա դերակատարները

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել