Ակնհայտորեն քարոզարշավի վերջին օրերին հռետորաբանության փոխոխություն է տեղի ունենում:
Մասնավորապես Րաֆֆու պարագայում: Բոլորս գիտենք, որ վերջինս մասամբ տառապում է հայրիկյանական սինդրոմով. երբ առավոտյան ասում է մեկ բան, մինչեւ երեկո «ասումը» փոխվում-տրասֆորմացիայի է ենթարկվում. ականատեսը մեկ անգամ չենք եղել:
Վերջին օրերին արեւմտյանի հարամում ունեցող «Ժառանգության» կետային հարվածները տեղայնացվել են. ա)իրենք չեն շնորհավորելու Սերժ Սարգսյանին. բ)իրենք հետընտրական հանրահավաքներ են անցկացնելու:
Նկատենք, որ Պուտինի հռետորաբանությունը Եվրասիական միության հարցում նույնպես փոխվում է:
Իսկ նորընտիր խեղճ Քերին ոչ մի կերպ չի գտնում Լավրովին` հեռախոսազրույց ունենալու համար:
Այն, որ Ռուսաստանն ի զորու եւ պատրաստ է «մոչիտ անել» ոչ միայն «սարտիրում», այլեւ ցանկացած տիպի հարաբերությունների վրա, այդ թվում եւ ամերիկյան, նույնպես նորություն չէ. երկաթյա տիկին Կոնդոլիզա Ռայսին իր օրերում Պուտինը քառասուն րոպե սպասեցրեց իր ընդունարանի դռանը: Էլ ուր մնաց Քերին:
Էլ չենք ասում` Հայաստանը:
Քարոզարշավի վերջին օրերին պուտինյան մեսիջը յուր ՖՍԲ-ին, կուժ` ասեմ, կուլա` լսիր չափաբանության մեջ է նաեւ մեզ համար. հիշենք, որ նա ասել է` ՖՍԲ-ն պետք է օժանդակի եվրասիական ինտեգրացիային, հուսալի պաշտպանի այն` համագործակցելով այլ երկրի անվտանգության ծառայությունների հետ... Դե չէ, չենք ասում, այդ օժանդակությունը կայծակնային դրսեւորում ունեցավ հենց մեզանում` Վարդան Սեդրակյանի արած հայտնի հայտարարությամբ` առ մասոններ, այլ ուզում ենք հասկանալ, թե այդ ուժային կառույցը ոնց կարող է օժանդակել ոչ ուժային ինտեգրացիային.... Չէ, հո հիմա էլ չենք ասում` մի հատ գնացեք Մյասնիկյանի արձանի մոտ` տեսեք ոչ անհայտ գեներալ Երմոլովը Րաֆֆին չի՞ հիմա էլ սպասում, որ տանի «մարտի»:
Չէ, ուզում ենք հասկանալ՝ ինչ զորաշարժ է տեղի ունենում արեւմուտք-հյուսիս «ֆրոնտում»` ընտրությունների բուն օրվան ընդառաջ:
Որպեսզի տեղյակ պահենք բանաստեղծության մեջ խորացած ֆեյսբուքահայությանը` «ժիզնենի» խնդիրների մոմենտով, որ հայի էդ փիս խասյաթը մի պահ թարգի ու իր շուրջը կատարվող էական-ճակատագրական հարցերի մեջ խորանա:



