Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի շուրջ ստեղծված իրավիճակը իհարկե բազմաթիվ կարծիքների և անհանգստությունների առիթ է հանդիսացել,հատկապես Հետսովետական երկրների և Միջին Ասիայի երկրների համար։ Ի վերջո,եթե Քարիմովը մահացել է, ապա հարց է առաջանում,թե ով պիտի փոխարինի նրան և ստանձնի երկրի կառավարումը,եթե հաշվի առնենք, որ Ուզբեկստանը վերջինս իր երկաթյա ձեռքով ղեկավարում էր արդեն քսանհինգ տարի։ Այս երկրի քաղաքական համակարգը, ինչպես և հատուկ է հետսովետական շատ ու շատ երկրների հիմնականում կրում է ավտորիտար բնույթ։ Ուզբեկստանը ղեկավարվում է երկում առկա կլանների միջոցով,որոնք անմիջական մասնակցություն ունեն գործադիր,օրենսդիր և ուժային կառույցների գործունեության մեջ։ Հիմանականում գործում են Տաշքենդի և Սամարկանդի կլլաները,որոնք և իրար մեջ բաժանել են իշխանությունն ու քաղաքական կուսակցությունների փոխարեն փոխզսպում են մեկը մյուսին։ Քարիմովը իմիջաիլոց պատկանում է երկրոդ խմբին։ Նրան սակայն 25 տարիների ընթացքում հաջողվել էր տարբեր մանիպուլյատիվ և գործնական շփումների շնորհիվ ձևավորել համապատասխան բալանս։ Դա էր նախագահի երարակեցության գաղտնիքը։
Այժմ երկում կտրուկ իրավիճակ է փոխվել։ Սահմանադրության համաձայն, եթե նախագահը այլևս ի վիճակի չէ երկիրը կառավարել,այդ լիազորությունները անցնում են Խորհրդարանի վերին պալատի ղեկավարին, ով տվյալ պարագայում հանդիսանում է հանրությանը քիչ հայտնի Նիգմիտիլա Յուրդաշևը։ Սակայն դժվար թե նա ստանձնի երկրի կառավարումը։ Արդեն երեք օր է գաղտնի է պահվում Քարիմովի առողջական վիճակը և ըստ էության վերոնշյալ կլանները այս օրերին որոշում են, թե ով պիտի ստանձնի երկրի կառավարումը։ Միայն նրա ի հայտ գալուց հետո ամենայն հավանականությամբ կհայտարարվի, որ Ուզբեկստանի նախագահը այնումամենայնիվ մահացել է։
Պոտենցիալ թեկնածուները մի քանիսն են։ Վարչապետ Շավկաթ Միրզիևը, ֆինանսների նախարար Ռուստամ Ազիմովը, Իսմաիլ Ջուրաբեկովն ու ՆԳՆ նախարար Ռուստամ Ինոյատովը։Վարչապետը վայելում է Սամարկանդի կլանի վստահությունն ու աչքի է ընկնում կայուն բնավորությամբ։ Այստեղ կան երկու շատ լուրջ ֆիգուրներ,որոնց վրա էլ կփորձեն խաղադրույք կատարել Ուզբեկստանի քաղաքական էլիտաները։ Վարչապետի պարագայում խնդիրը հեշտանում է այնքանով,որ վերջինիս վստահում էր նախագահ Քարիմովը,սակայն թե քանի որ որոշումների կայացման մեջ Քարիմովը ուներ բացարձակ մենաշնորհ,դժվար է կանխատեսել,էե ինչպիսի արդյունավետ կառավարիչ կլինի Միզիևը։ Ինչ վերաբերվում է Ռուստամ Ազիմովին,վերջերս հայտնի է նաև արտասահմանում իր ունեցեախ կապերի շնորհիվ և արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորման ու զարգացման հարցում կարող է օգտակար լինել։ Նա նույնպես պատկանում է Սամարկանդի կլանին,սակայն ազդեցության պահով զիջում է վարչապետին։ Իսմաիլ Ջուրաբեկովի հարցում իրավիճակը փոքր ինչ այլ է։ Նա վաղուց ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվում,թեպետ Խորհրդային տարիներին նա եղել է Քարիմովին Կումունիստական կուսակցության մեջ ներգրավվելու և վերջինիս դիրքերը ամրապնդլեու ջատագովը։ Սակայն հետագայում Քարիմովի հետ անձնական տարաձայնությունների պատճառով դադարեց լինել ազդեցիկ։ Սրան կարող ենք գումարել նաև վերջինիս պատկառելի տարիքը,այնպես որ Ջուրաբեկովի վրա դժվար ընտրություն կատարեն էլիտաները։ Սակայն կա մի մարդ,առանց որի ոչ մի թեկնածու հաջողության հասնելու որևէ հնարավորություն չունի։ Դա ՆԳՆ նախարար Ռուստամ Ինոյատովն է։ Վերջինս հայտնի է որպես Ուզբեկստանի քաղաքական համակարգի գորշ կարդինալ։ Հանրային վայրերում գրեթե չի երևում,մասնավորապես վերջին հրապարակային հանդիպումը նրա մասնակցությամբ եղել է Չինաստանում՝ 2008 թվականին,իր պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ։ Անձամբ Ինոյատովը դժվար թե հավակնի նախագահի պաշտոնին, սակայն ակնհայտ է,որ ով էլ որ լինի նախագահ,անվերապահորեն պետք է հաշվի նստի Ինոյատովի հետ։ Ավտորիտար համակարգերում ինչպես գիտենք ուժային գործոնների դերը չափազանց կարևոր է։ Իսկ Ինոյատովը,ով 1995 թվականից ՆԳ նախարար է,վաղուց հստակորեն տիրապետում է իրավիճակին։
Անկախ ամեն ինչից,ակնհայտ է ,որ Քարիմովը,եթե նույնիսկ նա դեռ ողջ է,չի կարողանալու լիարժեք ղեկավարել երկիրը։ Ուստի ենթադրյալ հաջորդ նախագահի փնտրտուքները,անկախ նրա առողջական վիճակից,կբորբոքվեն նոր ուժով։