2016թ. առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել 501 118 զբոսաշրջիկ կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ 2,4 տոկոսով ավելի: Այս մասին տեղեկացնում է ազգային վիճակագրական ծառայությունը, հիմնվելով ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների վրա: Ըստ հրապարակված տեղեկատվության, 2016թ. հունվար-հունիսին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 26,3 տոկոսը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 23,4 տոկոսը` ԵՄ երկրներին և 50,3 տոկոսը` այլ երկրներին
Հիշեցնենք, որ համաձայն ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության, զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր` ոչ պակաս, քան 24 ժամ եւ ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Ընդ որում, այս մեթոդաբանությամբ զբոսաշրջիկ համարվողները կարող են հանգրվանել ինչպես հյուրանոցներում համ հյուրանոցատիպ այլ հանգրվաններում, այնպես էլ բարեկամների, հարազատների տանը, վարձով բնակարանում եւ այլն: