Image result for զբոսաշրջիկներՈ՞ր երկրների զբոսաշրջիկներն են ամենից շատ ՀՀ այցելում

2016թ. առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել 501 118 զբոսաշրջիկ կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ 2,4 տոկոսով ավելի: Այս մասին տեղեկացնում է ազգային վիճակագրական ծառայությունը, հիմնվելով ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների վրա:

Ըստ հրապարակված տեղեկատվության, Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեջ գերակշռում են Ռուսաստանի Դաշնությունից եկողները՝ ընդհանուր թվի 22,3 տոկոսը: Երկրորդ տեղում Իրանն է, որտեղից Հայաստան եկող զբոսաշրջիկները ընդհանուրի 17,8 տոկոսն են կազմել, երրրոդը՝ ԱՄՆ-ն՝ ընդհանուրի 10,1 տոկոսը: Միաժամանակ, հարկ է նշել, որ նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է 2,7 տոկոսովՙ Իրանից այցելողներինը՝ ավելացել 5,5 տոկոսով, ԱՄՆ-ից այցելողներինը՝ նվազել 3,3 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել