Image result for ապրիլյան պատերազմԵս չեմ հասկանում այն փորձագետներին, որոնք հանգիստ տոնայնությամբ պնդում են, թե Հայաստանը հաղթել է Ապրիլյան պատերազմում:
Սա ավելի շատ հիշեցնում է Առաջին Հանրապետության տարիներին արմատացած անպարտելիության այն հիվանդագին միֆը, որը փուչիկի պես պայթեց Հայ-թուրքական պատերազմի հենց առաջին օրերին:
Փորձագիտական մակարդակով շարունակեք հանրության աչքերին թոզ փչել, ամենամարտունակի ու ամենահզորի մասին հեքիաթներ պատմեք, մինչև այդ միֆն էլ փուչիկի պես մի օր կտրաքի:
Այն մարդիկ, որոնք պնդում են, թե զինվորի մինչև վերջ կռվելու պատրաստակամության գործոնի հաշվին հնարավոր է պատերազմ հաղթել, առաջին հերթին հանցագործություն են գործում հենց այդ զինվորների նկատմամբ: Այսինքն նրանք ամբողջ պատասխանատվությունը հաջողության, թե անհաջողության դեպքում գցում են շարքայինների վրա, այն դեպքում երբ իրական պատասխանատուները քաղաքական իշխանություններն են ու բարձրագույն հրամանատարությունը, որոնք չգիտես ինչու չեն ուզում պատասխանատվություն կրել:
Իսկ փորձագետներն էլ անուղղակիորեն հաստատում են անպատասխանատվության այդ կարգավիճակը, պնդելով թե մենք կղահթենք, որովհետև զինվորները սուբյեկտ են տարածաշրջանում:
Զինվորը չի կարող սուբյեկտ լինել, չի կարելի նրա դերը գերագնահատել, որքան էլ այն մեծ լինի:
Ապրիլյան պատերազմում մենք չենք հաղթել և չենք էլ հաղթի ապագա պատերազմում, քանի դեռ չունենք որակյալ քաղաքական իշխանություն և ըստ պատշաճի իրավիճակին տիրապետող բարձրագույն հրամանատարություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել