Ընտրություններից հետո Անդրիաս Ղուկասյանը հայտարարելու է, որ ինքն ուներ ամենամեծ ընտրազանգվածը՝ մարդիկ, ովքեր հետևեցին իր չընտրելու քաղաքական գծին: Դրանք են.

- Հայաստանից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները,
- Հայրական տներում գրանցվածները, որ վաղուց այլ բնակավայրում են ապրում ու չեն մասնակցելու ընտրություններին,
- Ընտրություններին բանի տեղ չդնողներ ու հետևաբար չմասնակցողները,
- Չակ Նորիսին և ԼՏՊ-ին քվեարկողները,
- Ընտրաթերթիկը անվավեր դարձնողները:
- Գիտակցաբար բոյկոտողները:

Իսկ ով որ Անդրիաս Ղուկասյանին ձայն տա, ապա նա չի հետևել վերջինիս հորդորին և ակնհայտ սադրիչ է: :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել