Վերջերս ԱՎԾ-ի կողմից հրապարակված ցուցանիշները՝ հուլիսին ՀՀ-ում առկա տնտեսական ակտիվության մասին բազմաթիվ քննարկումների առիթ դարձան:
4,3 տոկոսանոց տնտեսական անկումը ուներ բազմաթիվ պատճառներ: Փորձենք անդրադառնալ առանձին ոլորտներին:
Շինարարական ոլորտում առկա անկումը կարելի է բացատրել շուկայի խիստ հագեցվածությամբ: Դա իհարկե չի նշանակում, որ այն զարգացման տեղ չունի: Զարգացումը հնարավոր է ապահովել արտադրական շինարարության զարգացման շնորհիվ: Եթե օրինակ հաշվի առնենք, որ մայրաքաղաք Երևանում առկա է խիստ հագեցվածություն, ապա մարզերում արտադրական շինարարությունը մեծ հեռանկար ունի: Այն ոչ միայն կզարգացնի տնտեսական ակտիվությունը, այլ նաև կսեղծի նոր աշխատատեղեր, որոնք անհրաժեշտ են մարզային բնակչությանը:
Հաջորդը կարելի է առանձնացնել արդյունաբերական ոլորտը: Այստեղ որպես զարգացման թիրախ պետք է ընտրել վերամշակող արդյունաբերությունը: Որպես առաջին քայլ, կարելի է սկսել գյուղատնտեսական ապրանքների վերամշակումից:
Եվս մեկ պատճառ, որը ազդում է տնտեսական ակտվիության վրա դա տրանսֆերտներն են: Դրանց կրճատումը ունի տարբեր պատճառներ, որոնք հիմնականում կապվում են արտաքին շուկաների հետ և բացասական միտման դեպքում պակաս գնողունակ են դարձնում դրանց հասցեատերերին: Նման պարագայում պետք է խթանել ներդրումային դաշտը, ինչը կարող է լրացնել առկա բացը տրանսֆերտային դաշում:
Նման պարագայում ներքաղաքական կամ ցանկացած այլ իրադարձություն, որը կարող է բացասական ազդել ներդրողների տրամադրվածության վրա կարող է հանգեցնել երկարաժամկետ անցանկալի խնդիրների : Այդ է պատչառը ՊՊԾ գնդի գրավումը մեծ անհանգստություն առաջացրեց տնտեսական զարգացման տեսանկյունից: Այն բացասական կարող է ազդել պետության վարկանիշի վրա և ներդրումային դաշտի վրա:
Այս ամենի շարքին կարելի է ավելացնել նաև Վերին Լարսի անցակետի ժամանակավոր փակումը, ինչը հանգեցրեց արտահանման ծավալների կրճատման: Խնդիրները շատ են, սակայն երկարաժամկետում դրանց լուծումը հնարավոր է: