Image result for ԱՎԾ

Հուլիսին Հայաստանում արձանագրվել էր տնտեսական ակտիվության անկում: Այդ մասին է հայտարարել ԱՎԾ-ն, որը ցուցանիշները կազմում է կազմակերպությունների տվյալներից ելնելով:

Հաճախ, նման հրապարակումներից հետո, երբ պետական գերատեսչությունները հրապարակում են իրենց տվյալները, ԱՎԾ-ն փոխում է իր տվյալներ: Կարծես թե սա այն դեպքերից մեկն է:

Ամիսներ առաջ ԱՎԾ-ն հրապարակել էր ակտիվության շատ բարձր տոկոս, ինչը հետագայում ՝ գերատեսչությունների կողմից հրապարակված տվյալներից հետո իջեցվեց:

4,3 տոկոս տնտեսական ակտվիության անկման մասին տեղեկությունը կարիք ունի վերանայման: Արդեն իսկ պարզ է, որ որոշ գերատեսչությունների առկա ցուցանիշները տարբերվում են ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշներից:

Եթե հիշենք ապրիլյան պատերազմի ժամանակաշրջանը. ապա կտեսնենք, որ այն ժամանակ տնտեսական ակտիվությունը ոչ միայն չնվազեց, այլ նաև մեկ տարվա վաղեմություն ունեցող ցուցանիշին գերազանցեց 6.8% տոկոսով:

Այժմ առկա է սպասողան իրավիճակ, և միայն գերատեսչությունների կողմից տվյալների հրապարակումից հետո հնարավոր կլինի ստանալ հստակ պատկեր:

Ամեն դեպքում անկումը կանխատեսելի էր: Այն պայմանավորված էր թե ներքաղաքական իրադարձություններով և թե արտահանողների համար սահմանային որոշակի խնդիրներով, որոնք առաջացել էին Վերին Լարսի ժամանակավոր փակման արդյունքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել