ԱՎԾ-ի տվյալները հստակ չե՞ն
Ազգային վիճակագրական ծառայության վերջին հրապարակած տվյալների համաձայն ՀՀ-ում հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել էր տնտեական ակտիվության 4,3 տոկոսանոց անկում:
Այս ցուցանիշները հիմնականում կազմվում են կազմակերպությունների կողմից ստացված տվյալների հիման վրա: Այդ է պատճառը, որ հաճախ ԱՎԾ-ն ստիպված է լինում ճշգրտումներ կատարել: Օրերս պարզ կլինի թե որքանով են համապատասխանում հուլիսի վերաբերյալ հրապարակված տվյալները, բայց արդեն իսկ պարզ է, որ մի շարք գերատեսչություններում համաձայն չեն այս տվյալների հետ:
Անկումը կանխատեսելի էր, եթե հաշվի առնենք Վերին Լարսի ժամանակավոր փակվելը և ՊՊԾ գնդի գրավման ընթացքում տնտեսության կաթվածահար լինելը, սակայն անգամ քառօրյա պատերազմից հետո այդչափ անկում չէր արձանագրվել:
Օրեր անց պարզ կլինի, թե որքան է կազմում տարբերությունը, սակայն ամենայն հավանականությամբ անկումը այդչափ մեծ չի լինի: