Ճիշտն ասած, ինձ բավականին տխրեցնում է, որ առաջադրվել ա Արման Մելիքյանն, ու ասեմ ինչու։ Ինքը, ինչպես հիշում եք, 2008-ին էլ էր թեկնածու ու էդ ժամանակ բավականին դրական տպավորություն էր թողնում։ Սաղս էլ հասկանում ենք, որ միշտ չեն մարդիկ թեկնածություն դնում նախագահ դառնալու համար։ Այ Մելիքյանի դեպքում տպավորությունը նենց էր, որ ինքը թեկնածությունը դրել ա, որ ոչ թե իր անձի, այլ արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ունեցած իր, Ստեփանակերտի այլևայլ հկ–ների ու հետազոտական կենտրոնների կարծիքը Երևանում լսելի դարձնի։ Ու ամեն օր ասում էր, որ էդ ազատ տարածքները պիտի ամրագրվեն մեր հետևից՝ որպես գետաշեն–շահումյանի ու հազարավոր փախստականների համար «ռեպառացիա» ու նման բաներ, որոշ դեպքում վիճելի, բայց ամեն դեպքում իրա հետ շփվում էիր առողջ տրամաբանության սահմաններում։ Այսինքն՝ նպատակը էն ժամանակ հստակ էր, ու, ասեմ, լուսաբանում էի իրան մեծ հաճույքով, որովհետև ասածի մեջ հստակ միտք կար, հասկանալի էր՝ էդ մարդը մեզ ինչ ա ուզում ասած լինի։ Հաստատ ավելի լուրջ տպավորություն էր թողնում, քան Վազգեն Մանուկյանը, Կարապետիչը, Արամ Հարությունյանը իրար հետ վերցրած։ Ի՞նչ ա ինքն ասած ուզում լինի էսօր, ես, ցավոք, չեմ հասկանում։ Մարդը հասարակության ընկալմամբ պարզապես դառավ Արամ Հարությունյանին ու Վարդան Սեդրակյանին հավասար կերպար, տենց չպիտի լիներ։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/nikolay.torosyan/posts/610039079022617
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել