Opertiv.am-ը գրում է.

Image result

Չեչնիայի ղեկավարի ժամանակավոր  պաշտոնակատար Ռամզան Քադիրովը երկրում արտակարգ դրություն է հայտարարել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Քադիրովի ինստագրամի էջին:

Երկուշաբթի Քադիրովը օպերատիվ շտաբի հետ քննարկել է երկրում արտակարգ դրության վերացման հարցերը: Արտակաարգ դրությունը պատճառները ուժեղ անձրևները, կարկուտն ու ամպրոպն են:

Ուժեղ անձրևների պատճառով Չեչնիայի 4 շրջանում տներ են փլուզվել

«Փոթորկի պատճառով Չեչնիայում տուժել է 370 տուն, այդ թվում բազմաբնակարան 27 շենք: Ողջ երկրում արտակագ դրություն է հայտարարված»,-ինստագրամի իր էջում գրել է Քադիրովը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ փոթորկի պատճառով Չեչնիայում 300 տուն է տուժել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել