Asekose.am-ը գրում է.

Տաշքենդում, օգոստոսի 29-ին, կյանքի 79-րդ տարում մահացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը ով երկիրը ղեկավարում էր 26 տարի:

Այս մասին հաղորդում է ՖերգանաՆյուզ-ը՝ միաժամանակ նշելով, որ այս առիթով պաշտոնական որևէ հաղորդագրություն չի տարածվել: 

Ըստ կայքի՝ մահը վրա է հասել Տաշքենդի ժամանակով 15-ից 16.00-ն ընկած ժամանակահատվածում: 

Հիշեցնենք, որ այսօր հ Իսլամ Քարիմովայի դուստրը՝ Լոլա Քարիմովա-Տիլյաևան իր միկրոբլոգում գրել  էր. «Ուղեղային արյունազեղման պատճառով, որը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան, հայրս հիվանդանոց է տեղափոխվել և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը գնահատվում է որպես կայուն: Տվյալ պահին դեռևս վաղ է որևէ կանխատեսում անել նրա ապագա վիճակի մասին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել