Image result for Լևոն Զուրաբյանը ՆիկոլինԼևոն Զուրաբյանը Նիկոլին լակոտ է անվանել

Լևոն Զուրաբյանը «Ազատություն TV»-ի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ժամանակ մեկնաբանել է «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման շուրջ ստեղծված իրավիճակը: Լրագրողը Լևոն Զուրաբյանին հիշեցրել է, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին հանրահավաքներում խոսվել է նաև Լևոն Տեր Պետրոսյանի մասին, թե նա ԼՂ հարցում զիջումների կողմնակից է:
Լրագրողը նաև առաջարկել է դիտել հանրահավաքից մի հատված, որում Նիկոլ Փաշինյանը ԼՂՀ տարածքների զիջման խնդրի հետ կապված նշում է, թե Լևոն Տեր Պետրոսյանը դաշինք է կազմել իշխանությունների հետ` իրականացնելու համար մի ծրագիր, որը հայտնի է որպես Լավրովի պլան, դա մի խայտառակ լուծում է Հայաստանի համար, և Տեր Պետրոսյանը դա անում է, որ ինքը կարողանա արձանագրել, թե 1997-1998թթ-ին ճիշտ էր ասում:

Հետաքրքրական է Զուրաբյանի մեկնաբանությունը Փաշինյանի հայտարարության վերաբերյալ. «Սուտ է ասում: 2008թ-ին նույն այդ գործիչը, երբ որ կոչ էր անում միանալ Տեր Պետրոսյանին, նա ասում էր` մեր բնական դաշնակիցներն են այն մարդիկ, ովքեր «Պատերազմ կամ խաղաղություն» հոդվածի կողմնակիցներն են»,- ասել է Զուրաբյանը և հավելել, թե ոչ մի լակոտ, որն այսօր յուրացրել է ինչ-որ ռազմատենչ մի կարգախոս, թող չփորձի դասեր տալ մի մարդու (Տեր Պետրոսյանին) որը, Հայոց պատության մեջ մտնելու է որպես հայոց հողերի ազատագրող ղեկավար:

Ստացվում է, որ Զուրաբյանը փորձում է անուղղակիորեն ակնարկել, որ իր երբեմնի դաշնակից Նիկոլ Փաշինյանի քաղաքական կնքահայրը եղել է հենց Լևոն Տեր Պետրոսյանը: Ենթադրվում է, որ Փաշինյանը կարձագանքի Զուրաբյանին, սակայն հետաքրքիր է` ինչպիսի՞ն կլինի Նիկոլ Փաշինյանի արձագանքը իրեն «լակոտների» շարքին դասելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել