Վաղուց է ասված, որ երկու աթոռին մեկ անձը չի կարող նստել, եթե, իհարկե, նա իր չափսերով երկու մարդու տեղ չի զբաղեցնում: Կենցաղային այս ճշմարտությունը, սակայն, հասու չէ վերևներին, որոնք շարունակում են երկրի անվտանգություն մուրալ հյուսիսում և փող՝ արևմուտքում: Եթե հյուսիսն ու արևմուտքը իրար հետ խնդիրներ չունենային՝ հլա դեռ ոչինչ, սակայն վերջին 99 տարում այդ խնդիրներն անպակաս են ու անվերջ: Իսկ երբ առկա են խնդիրներ՝ ապա ամենաանլուրջ հարցերը բարձրացվում են պետական մակարդակի ու սպառնալիքներ ստեղծում Հայաստանի համար: Սպառնալիքը կարող է ուղղված լինել վերևում գտնվողի անձին, սակայն այն արագ ձևափոխվում է պետության նկատմամբ սպառնալիքի, քանի որ ՀՀ-ում դեռևս գործում է «Պետությունը ես եմ» միջնադարյան բանաձևը: Հերթական առիթ կարող է հանդիսանալ ՌԴ քաղաքացի Միրոնովի ձերբակալությունը «Զվարթնոցում» ԱՄՆ-ի պահանջով, հենց առիթ, որովհեըև բոլորին է հայտնի ՌԴ իշխանության վերաբերմունքը սեփական քաղաքացիների նկատմամբ վերջին 99 տարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: