Картинки по запросу «Սասնա ծռերի»Կարդալով որոշ «մտավորականների» նուրբ քողարկված հարձակումները «Սասնա ծռերի» վրա ու նրանց խուճուճ կոչերը իշխանությունների հետ միավորվելու ու «համատիեզերական գալակտիկական» աբռա-կադաբռա խնդիրներ լուծելու, մարդ ակամա շատ բան է հասկանում:

Նախկինում միշտ զարմացնում էր, թե ինչու՞ է Նժդեհը 20 հոգով Խուստուփից իջել եւ ոչ ասենք 20,000: Հիմա գնալով հասկանալի է դառնում: Այն բացակա 19,980-ը Թիֆլիսում, Բաքվում ու Պոլսում նստած մտավորականներին լսելով սպասում էին «ազգային ընտրանուն», որ կմիավորեր թուրքին, ռուսին, հայ բոլշեւիկին ու իրենց: Եւ իհարկե չէին զլանում հիմարություն ու ախմախություն անվանել այդ 20-ի պահվածքը: Բնական էր, որ Նժդեհը վախճանվեց ռուսական բանտում:

Հ.Գ. Ինչ որ պահի արժի երեւի կանգ առնել: Եթե օգնելու կամք, քաջություն, հնարավորություն կամ ցանկություն չկա, ապա արժի գոնե չխանգարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել