Վրաստանի «Մաեստրո» հեռուստաընկերության եթերում ընթացող «Փաստեր» հաղորդման ժամանակ «Վրացական երազանք» և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներ Կոբա Դավիթաշվիլիի և Սերգո Ռատիանիի միջև վիճաբանություն է տեղի ունեցել: 

Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, երբ Դատիաշվիլին վիրավորել է Ռատիանիին՝ նրան անվանելով մարդասպան, որից հետո Ռատիանին կոտրել է բաժակը և պատրաստվել լքել հաղորդումը: 

Սակայն վեճը վերջնական արդյունքում վեր է ածվել ծեծկռտուքի: Ստուդիայից նրանց դուրս են բերել անվտանգության աշխատակիցները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել