Էպոսագետի բնակության հասցեով 24 մարդ կա գրանցված, որոնք ընտրելու իրավունք ունեն, սակայն ինչպես հետո է պարզվել էպոսագետի պարզաբանումներից, ոչ մի տարօրինակ բան էլ չկա, պարզապես Քանաքեռի այն մասում, որտեղ ապրում է Վարդան Սեդրակյանը, հին սեփական տներ են, ու հաճախ մի քանի սեփական տուն կարող են ունենալ միևնույն հասցեն։ Այդպես էլ իր տան նույն հասցեից ունեն մի քանի տուն, ինչի արդյունքում 24 ընտրողներ կան ընտրական ռեգիստրում։ Այնպես որ, այս անգամ էպոսագետը ոչ մի մեղք չունի, ոչ էլ տիեզերական ուժերն են նրան հավելյալ ընտրողներ ձոնել։

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել