Այսօր երեկոյան ընտանիքիս անդամների հետ Օպերայի մոտակայքում վայելում էի երևանյան մեղմիկ քամին: Ազատության հրապարակում մի կին ելույթ էր ունենում, շատ զարմացա... ասում է` ղարաբաղցիներ, թողե՛ք Երևանը գնացեք Ձեր հողը պահեք, եթե թասիբ ունեք... Միտքն այդպիսին էր.... Նախ` թող ներեն միտինգի կազմակերպիչները` հարցս հետևյալն է`միտինգում ով ուզի կարող է ինքնադրսևորվե՞լ, երկրորդ` տիկին դուք երբևէ Արցախում եղե՞լ եք, դուք գիտե՞ք մարդիկ ինչ գնով են պահպանում իրենց տունն ու սահմանը, երրորդ` ղարաբաղցի, հայաստանցի սահմանները դնողներն ազգի դավաճաններ են....Մեր հասարակության մեջ, ցավոք, կան այդպիսի մարդիկ, ովքեր մտածում են, որ ղարաբաղցին հայ չէ, սա տգետ մտածողության արդյունք է....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: