Image result for ՏԻՄ ընտրությունՊատժել նախքան հեռանալը

Այս աշնանը տեղի են ունենալու ՏԻՄ ընտրությունները և արդեն սկսվել է թեկնածուների որոշման և առաջադրման գործընթացը: Գաղտնիք չէ, որ ընտրություններին մեծ ուշադրության են արժանանում երկրի համեմատաբար խոշոր քաղաքաները:

Պարզվում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն, ով հանրապետության երրորդ քաղաքը ղեկավարում է 1999 թվականից, հոկտեմբերի 2-ից հետո հեռանալու է այդ պաշտոնից: Իհարկե այս նորությունը ուրախացրել է վանաձորցիներից շատերին, բայց, եթե մի կողմ դնենք հուզականությունը, առաջանում են մի շարք հարցեր: Օրինակ ո՞վ է այս մարդը և ի՞նչ է ներկայացնում իրենից, որ սրան այսքան արտոնություններ են տվել, սկզբում ողջ քաղաքը ծախեց, վերջերս էլ մարզում ինչքան տենդեռ հայտարարվում է հաղթում է սրա բիզնեսներից մեկը:

Իհարկե լավ է, որ նմանատիպ մարդիկ հեռանում են կառավարող օղակներից, բայց սրանով կարծում եմ խնդիրն ամբողջությամբ չի լուծվում: Կարծում եմ պետք է համապարփակ ստուգումներ անցկացվեն այս մարդու գործունեության վերաբերյալ քանի դեռ նա այդ պաշտոնում է, և «կերած խմածը» բացահայտելուց հետո պատժել օրենքի ողջ խստությամբ: Հակառակ դեպքում նա կհեռանա պաշտոնից մեծ սիրով՝ վայելեով տարիների ընթացքում կուտակած գողոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել