Image result for տիմ ընտրություններՀաջորդ տարվա խորդրարանական ընտրություններին ընդառաջ, այս աշնանը սկսվելու է քաղաքական ուժերի մրցավազքը:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իշխանությունները հնարավորինս զերծ են մնում հանրահավաքներից և իրենց հանդիպումները կուսակցականների հետ կազմակերպում են համալիրում, որտեղ կարողանում են հավաքել իրենց հիմնական էլեկտորատը:

Ընդդիմության դեպքում պայքարը ծավալվում է փողոցում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ քաղաքական լուրջ օրակարգ ունեցող և կուսակցությունների մեջ ամենամեծ քանակով հանրահավաք իրականացրած ուժը Հայ Ազգային Կոնգրեսն է: ԼՏՊ-ի գլխավորությամբ ՀԱԿ-ն իրականացնում էր բազմահազարանոց միտինգներ, որի հաճելի րոպեները վայելում էր նաև ապագա «ինստիտուցիոնալը»:

ՔՊ նորաստեղծ կուսակցությունը սեպտեմբերի տասին Ազատության հրապարակում հրավիրել է հանրահավաք: Նիկոլի դեպքում ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ նա զուտ ցանկանում է դառնալ աշնան առաջին հանրահավաքի հեղինակը: Զարմանալի չէ, քանի որ եթե մարդը իր քաղաքական ուժը հռչակել է միակ ընդդիմությունը ՀՀ-ում, ապա ինչու չպետք է դառնա առաջին հավաքի հեղինակ:

Ինչպես նշեցի, կարևոր է ձևավորել առողջ և իրական օրակարգ: Կեղծ և թերի օրակարագերի մենք ականատես ենք եղել բազմաթիվ անգամ, որոնց հետևանքով ցույցերը մարել են, իսկ հանրությունը հերթական անգամ հիասթափվել:

Եվ այսպես, որն է Նիկոլ Փաշինյանի օրակարգը: Բոլոր քաղաքական ուժերի վրա ցեխ շպրտող Նիկոլը կարծես թե ցանկանում է այդ նույնը անել, ուղակի այս անգամ ոչ թե ԱԺ ամբիոնից, այլ Ազատության հրապարակի աստիճաններից:
Արդյոք մարդիկ պատրաստ են լսել ոչ թե իշխանափոխության, այլ մնացած քաղաքական ուժերին քննադատող և «բացահայտող» ելույթներ՝ խիստ կասկածում եմ: Հնարավոր է դա ակնահաճո լինի իշխանություններին, որոնց մոտ Նիկոլը կարծես թե «խունջիկ-մունջիկ է գալիս»:

Ամեն դեպքում Փաշինյանը պետք է գիտակցի, որ առանց ԼՏՊ-ի և ՀԱԿ-ի ինքը դարձել է շարքային շուխուր անող, ինչ ևս մեկ անգամ ապացուցվեց Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել