Այս տարին սկսվեց տնտեսական գործունեության համար ոչ այդքան բարենպաստ միջավայրում: Այդ ամենը արդյունք էր նախորդ երկու տարիներին միջազգային ասպարեզում տեղի ունեցող իրադարձությունների, որոնք իրենց բացասական ազդեցությունն ունեցան թե՛ տարածաշրջանի, թե՛ մեր երկրի վրա:
Այս ամենի նախնական արդյունքները տեսանելի են արդեն այսօր: Ուսումնասիրելով ՀՀ գործադիր մարմնի ամառային նիստերի օրակարգերը՝ կարելի է բացահայտել, որ այս տարի մարզերին հատկացվել են լրացուցիչ գումարներ են, որոնք պարզվում է տրվում են պետական գերատեսչություններում տնտեսվող միջոցներից: Իհարկե սա չի լուծում առկա բոլոր հարցերը, բայց պետք է արձանագրել, որ չնայած բազում խնդիրներին, մարզերի նկատմամբ ավելի ուշադիր վերաբերմունքն ամեն դեպքում տեսանելի է:
Այդ վերաբերմունքի մասին է վկայում նաև վարչապետի բազմաթիվ այցերը մարզեր ամառվա ընթացքում, որոնց ընթացքում էլ բացահայտվեցին մի շարք խնդիրներ և հատկացվեցին դրանք լուծելու համար անհրաժեշտ գումարները: