ՊԱՏՃԱՌ 1-ին: Րաֆֆի Հովհաննիսյանը միակ հայ քաղաքական գործիչն էր, ով պաշտպանեց գոմիկներին (համասեռամոլներին)՝ հանձինս Ծոմակի, ով իր խմբով Թուրքիայում հայերի անունից մասնակցում էր համասեռամոլների շքերթին, և նրա «DIY փաբ»-ի, որտեղ, ի դեպ, նաև Աթաթուրքի նկարն էր փակցված,

ՊԱՏՃԱՌ 2-րդ: Մայիսի 6-ի ԱԺ ընտրություններից հետո ինքն ու իր թիմակիցները բազմիցս նշեցին, որ ընտրություններն անարդար են եղել ու ... վերցրին իրենց մանդատներն ու մտան Ազգային ժողով,

ՊԱՏՃԱՌ 3-րդ: Անծանոթ մարդկանց և պատահական անցորդներին ձեռքով բարևելու տաղանդը գերակտիվորեն սկսում է դրսևորվել ընտրությունների շեմին: Չնայած դրան՝ նա պնդում է, որ դա ինքնաբուխ է և անկեղծ: Քաղաքական տերմինոլոգիայով դա կոչվում է «Պոպուլիզմ» (Попули́зм (от лат. populus - народ) - в основе популизма лежит стремление той или иной политической силы завоевать доверие и поддержку масс, понравиться народу. При этом реальные цели политиков-популистов (борьба за власть, обогащение и т. п.), как правило, прикрываются социально привлекательными идеями),

ՊԱՏՃԱՌ 4-րդ: Ուշադիր նայեք Րաֆֆի Հովհաննիսյանի «5 քայլ դեպի Նոր Հայաստան» քարոզչական հոլովակը և իր նշած յուրաքանչյուր քայլից հետո ինքներդ Ձեզ հարցրեք՝ ինչպե՞ս,

ՊԱՏՃԱՌ 5-րդ: Պայքարի առավելագույն տարբերակը, որին կարողացել է գնալ Րաֆֆի Հովհաննիսյանը, հացադուլն է` խիղճ առաջացնելու եղանակը: Ուժեղ ղեկավարը խիղճ առաջացնելով չի լուծում իր առջև կանգնած խնդիրները,

ՊԱՏՃԱՌ 6-րդ: Անհայտ ֆինանսավորում. սկզբում դիմել էր հայրենակիցներին գումար չունենալու պատճառով, իսկ հիմա ահռելի գումարներ է ծախսում իր քարոզարշավի վրա` օգտվելով քարոզչության գրեթե բոլոր միջոցներից: Ըստ իրեն՝ «Տնեցիներն օգնեցին»,

ՊԱՏՃԱՌ 7-րդ: Րաֆֆի Հովհաննիսյանը ամերիկամետ է: 2012թ. նոյեմբեր 28-ին ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին նրան ընդունեց ԱՄՆ դեսպանատանը, ինչից հետո միայն Րաֆֆին հայտարարեց որպես նախագահի թեկնածու առաջադրվելու մասին,

ՊԱՏՃԱՌ 8-րդ: Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցել է 2008թ. Սերժ Սարգսյանի երդման արարողությանը և դա այն դեպքում, երբ կարծես «այնքան էլ լավ չէր վերաբերվում» տեղի ունեցած իրադարձություններին և ընտրությունների արդյունքներին,

ՊԱՏՃԱՌ 9-րդ: 2012թ. խորհրդարական ընտրություններից առաջ խոստանում էր սարեր շարժել: Դեռևս բացահայտված չեն այն սարերը, որոնք նա շարժեց,

ՊԱՏՃԱՌ 10-րդ: Իշխանական ԶԼՄ-ները մեծ ակտիվությամբ և նրբորեն աջակցում են Րաֆֆի Հովհանիսյանին, ինչը ուղղակիորեն վկայում է ... լավ սա դուք էլ գլխի կընկնեք:

Դիտարկումները կարող են չհամապատասխանել ոմանց պատկերացրած Րաֆֆի Հովհաննիսյանի կերպարի հետ: Դա թույլատրելի է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել