Մթերումների բարդ սեզոն է սպասվում
Առաջիկայում խաղողի մթերման բարդ սեզոնն է սկսում: Բարդ նրանով, որ Ռուսաստանում ստեղծված ճգնաժամի, այդ երկրում գնողունակության անկման և փոխարժեքի տատանման պատճառով Հայաստանից այդ երկիր արտահանվող գինիների ու կոնյակների թիվ էականորեն կրճատվել է:
Դա նշանակում է, որ այդ ընկերություններում ֆինանսական մեծ խնդիրներ են ստեղծվելու, որովհետև սպառումը էականորեն նվազել է:
Այս պարագայում պետությունը ընդամենը միջնորդ է խաղող մթերողների ու խաղողագործների միջև, իրեն իրավունք չի կարող վերապահել պարտադրել մթերողներին այս կամ այն գնով խաղող մթերել կամ ֆիքսված քանակությամբ խաղող մթերելը:
Կառավարության խնդիրն է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել մթերող ձեռնարկություններին, որպեսզի վերջիններս առավելագույն քանակով խաղող մթերեն՝ նվազագույն չափով խնդիրներ ստեղծել խաղողագործների համար, հակառակ դեպքում համ արտադրությունները կկորցնենք համ խաղողագործությունը: