Արմավ (խուրմա)
Արմավը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին А, որն օգնում է ամրապնդել տեսողությունը, նպաստում է թոքերի և բրոնխների բջիջների թարմացմանը: Հազը փափկեցնելու համար կարելի է խմել արմավով կաթնային ըմպելիք: Արմավը նաև օգնում է հաղթահարել հոգնածությունը և մասնակցում է սերտոնին հորմոնի ձևավորման գործընթացին, որը մեր օրգանիզմի հակադեպրեսանտն է: Սակայն, հարկ է նշել, որ արմավի գլխավոր հարստությունը բուսական շաքարավազն է, որն օգտակար է սրտի համար և միևնույն ժամանակ չի փչացնում կազմվածքը: Գիտնականները նաև պարզել են, որ արմավն օգտակար է հիպերտոնիայի վաղ փուլերում, քանի որ այն կարգավորում է ճնշումը՝ առանց դեղորայքի օգտագործման:
Խորհուրդ է տրվում օրական ուտել միջին չափի 2-3 արմավ:
Խնձոր
Խորովված խնձորները լավացնում են ստամոքսի աշխատանքը, իսկ խնձորի հյութը բարելավում է նյութափոխանակությունը: Թթվաշ կանաչ խնձորները պարունակում են մեծ քանակությամբ երկաթ, որը շատ կարևոր է արյան, հոգնածության և անեմիայի դեմ պայքարի ժամանակ: «Ձմեռային» խնձորների սերմերում շատ յոդ կա, որն օգնում է հաղթահարել գերզգայունությունը ցրտի հանդեպ: Օրական խորհուրդ է տրվում ուտել 2 մեծ կամ 3-4 միջին չափի խնձորներ:
Նուռ
Օրական մեկ նուռ ուտելը կամ մեկ բաժակ նռան հյութ խմելը արյունը մաքրելու հիանալի միջոց է հարբուխից կամ մրսածությունից հետո, քանի որ դրանք պարունակում են էրիթրոցիտներ՝ արյան կարմիր բջիջներ: Նուռը պարունակում է նաև չորս կարևորագույն վիտամիններ՝ С, որն ամրացնում է իմունիտետը, Р, որն ամրացնում է հոդերը, B6, որն ամրացնում է նյարդային համակարգը, և B12, որը լավ է անդրադառնում արյան վրա: Նուռն օգնում է ազատվել տհաճ հազից բրոնխիտի ժամանակ, ինչպես նաև կարգավորում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը: Սակայն ստամոքսի գերթթվայնության պարագայում նռան հյութը հակացուցված է. այդ ժամանակ կարելի է նռան հյութին գազարի հյութ ավելացնել: Օրական կարելի է ուտել մեկ հասած նուռ կամ խմել մեկ բաժակ նռան հյութ:
Ցիտրուսներ
Թուրինջի հյութն օգնում է իջեցնել արյան ճնշումը: Հիպերտոնիկներին խորհուրդ է տրվում ուտելուց 20-30 րոպե առաջ օգտագործել 1/4 բաժակ թուրինջի հյութ: Թուրինջի մեջ պարունակվում է բրոմելին տարր, որն օգնում է այրել ճարպերը:
Նարնջի հյութը իջեցնում է խոլեստերինի քանակն օրգանիզմում: Նարնջի, մանդարինի և թուրինջի մեջ կա բետա-կարոտին կամ վիտամին А, որը կարևոր է մաշկի և մարսողության համար, վիտամին В6, որը պայքարում է ընկճախտի դեմ, ինչպես նաև կան բազմաթիվ կարևոր նյութեր հորմոնային փոխանակման համար: Իմունոլոգները խորհուրդ են տալիս մրսածությունից խուսափելու համար ձմռանն օրական ուտել կես թուրինջ կամ երկու նարինջ:
Լոռամիրգ (հոն)
Լոռամիրգը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, ինչպես նաև թթուներ, որոնք գործում են իսկական հակաբիոտիկների նման: Լոռամրգի հյութն օգնում է պայքարել երիկամների բորբոքման դեմ և արագ վերականգնվել հարբուխից հետո: Այս հատապտուղը պարունակում է կարևոր կալիում սրտի համար, իմունիտետին անհրաժեշտ վիտամին Н և մկաններին տոնուս ու ոսկորներին, ատամներին ամրություն տվող ֆոսֆոր: Խորհուրդ է տրվում օրական խմել կես լիտր թարմ կամ սառեցված լոռամրգից պատրաստված հյութ:
Թթու կաղամբ
10 օր աղաջրում թթու դրված կաղամբը մեծ քանակությամբ С վիտամին է պարունակում: Ինչպես նաև այն պարունակում է յուրահատուկ К վիտամին, որն օգնում է մեր իմունիտետին պաշտպանվել քաղցկեղից: Սակայն այս մթերքը օրգանիզմում մարսվում է միայն ճարպերի հետ, այդ իսկ պատճառով ավելի լավ կլինի կաղամբով աղցանը պատրաստել բուսայուղով: К վիտամինի օրական չափաբաժինը ստանալու համար պետք է օրական ուտել մոտավորապես 250 գրամ թարմ կամ թթու կաղամբ:
Դդում
Դդմի թարմ քամված հյութն օգնում է նյութափոխանակության խանգարումների, ինչպես նաև շաքարային դիաբետի ժամանակ: Վիտամին Е-ն փափկեցնում և խոնավեցնում է մաշկը: Դդմի սերմերն օգնում են լյարդին չափազանց շատ ուտելուց կամ խմելուց հետո: Բացի այդ, դդմի պտղամսում մեծ քանակությամբ վիտամին D է պարունակվում, որն անհրաժեշտ է ատամների, ոսկորների ամրության համար: Օրական պետք է ուտել 250 գրամ դդում կամ խմել 2 բաժակ դդմի հյութ:
Լոլիկ և տոմատի հյութ
Լոլիկը շատ հարուստ է կալիումով, որն օգտակար է սրտի արատ ունեցող մարդկանց համար (կալիումի օրական չափաբաժինը պարունակվում է մեկ բաժակ լոլիկի հյութի մեջ): Տոմատի հյութն իջեցնում է արյան և զարկերակային ճնշումը, այն խորհուրդ է տրվում խմել հիպերտոնիայի կամ գլաուկոմայի ժամանակ: Սակայն լոլիկը շատ մարնաթելեր և թթուներ է պարունակում, այդ պատճառով խորհուրդ չի տրվում այն ուտել բարձր թթվայնությամբ գաստրիտի և լեղապարկի բորբոքման դեպքում: Պետք է օրական խմել մեկ բաժակ տոմատի հյութ կամ ուտել 2-3 լոլիկ սեփական հյութի մեջ:
Բողկ
Բողկն ուժեղ հակաբիոտիկ է, այն հարուստ է հակամիկրոբային տարրերով: Բողկը լավ է պահպանվում և վիտամին C-ի մեծ պաշար ունի: Այն օգտակար է անոթային բորբոքումների և բարձր ճնշման առկայության ժամանակ: Քերած բողկը և մեղրը հազի դեմ ամենալավ բաղադրատոմսերից մեկն է: Ձմեռային հոգնածության դեմ պայքարում կօգնի կանաչ բողկով աղցանը՝ համեմված գազարով և արևածաղկի ձեթով: Բողկն իր դառնության պատճառով հակացուցված է ստամոքսի բորբոքման, ինչպես նաև երիկամներում քարերի առաջացման վտանգի դեպքում: Կայուն իմունիտետ ունենալու համար կարելի է ուտել օրը 150 գրամ բողկով աղցան կամ խմել երկու ճաշի գդալ մեղրով բողկի հյութ:
Կանաչ ոլոռ
Մագնեզիումից, ցինկից, սպիտակուցներից (ոլոռում դրանք ավելի շատ են, քան կարտոֆիլի մեջ) բացի, կանաչ ոլոռում շատ են В խմբի երկու վիտամիններ՝
- В1 (թիամին), որն ամրացնում է նյարդային համակարգը:
-В2 (րիպոֆլաբին), որը բջիջներին ապահովում է էներգիայով: Դա կարևոր է նորմալ ջերմակարկավորման համար, այդ թվում նաև մեր՝ ցրտի հանդեպ ռեակցիայի: Դրա բացակայությունը հանգեցնում է օդի պակասի զգացողության:
Այս վիտամինները կորցնում են իրենց հատկությունները երկար պահելու հետևանքով, սակայն պահածոյացնելու դեպքում դրանք պահպանում են իրենց օգտակար հատկությունների գրեթե 80 տոկոսը:
Նյութի աղբյուրը` այստեղ