Արտաքին թշնամիին սպառնալիքը միշտ ալ ազգային համախմբման հզօրագոյն ազդակ է եղած...Այսօր ՀՀ հեռուստացոյցի «տեսանկիւն» հաղորդաշարէն, շեշտուեցաւ ազերի դիպուկահարներու բացած կրակը ուղղակի մեր սահմանամերձ գիւղերէն մէկուն վրայ, երէկ գիշերային ժամերուն....բարեբախտաբար առանց զոհեր պատճառելու: Տարակոյսէ վեր է որ ազգային համախմբուածութիւնը էական է ի մասնաւորի արտաքին ճակատի վրայ....Իսկ ի՞նչ ըսել այն խոր վիհին, որ գոյացած է իշխանութեանց եւ հասարակութեան միջեւ, որպէս հետեւանք իշխանութեանց վարած ոչ-ժողովրդանուէր, անձնական եւ քլանային շահերուն հետամուտ եղող քաղաքականութեան....
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/yeran.kouyoumdjian/posts/414306688660449
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել