«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ երբեք չի համաձայնվի տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», քանի որ սիրտն առաջվա պես պատկանում է «MU»-ին: Բրիտանական ԶԼՄ-ների տեղեկություններով Քաղաքաբնակները չեն դադարեցնում Պորտուգալիայի հավաքականի ավագին իրենց շարքերը գրավելու փորձերը:
«Ես չեմ պատրաստվում հանդես գալ «Մանչեսթեր Սիթիում»: Ինձ համար շատ դժվար կլինի խաղալ Քաղաքաբնակների կազմում հենց «Յունայթեդի» պատճառով: Իմ սիրտը «MU»-ում է»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում The Sun-ը: Միաժամանակ պորտուգալացին՝ հակառակ աշնանը կատարած հայտարարություններին, թե դժբախտ է «Ռեալում», դրական արտահայտվեց Սերուցքայինների կազմում իր դիրքի մասին:
«Ես «Ռեալի» խաղացող եմ, երջանիկ եմ այստեղ: Իմ ընտանիքը երջանիկ է, ամեն ինչ լավ է: Ապագա՞ն: Աստված գիտե»,- նշել է Ռոնալդուն: