ՏԻՄ ընտրությունների անկացմանը մնացել են հաշված օրեր: Տարբեր համայնքներում առաջադրվել են և ընդդիմադիր և իշխանական թեկնածուներ: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ «Միայնակ գայլ» մականվամբ Արայիկ Խանդոյանը, ով ներկայումս կալանավորված է Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրավելու գործով, իր վստահված անձի միջոցով դեռևս օգոստոսի 19-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել ընտրություներին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Խանդոյանի առաջադրումը տարբեր մեկնաբանությունների և խոսակցությունների տեղիք է տվել: Բանն այն է, որ «Սասնա ծռերը» գտնում են, որ ընտրություններին մասնակցելը անիմաստ է, քանի որ հնարավոր չէ ընտրությունների միջոցով իրավիճակ փոխել երկրում: Նրանք արմատական քայլերը քաղաքական պայքարի հիմնական ուղղություն: Թերևս այս հանգամանքով է պայմանավորված, որ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը հորդորել է «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանին հանել իր թեկնածությունը Ծաղկահովիտի գյուղապետի ընտրություններից:
Փաստորեն Արայիկ Խանդոյանի այս քայլը հակասում է «Սասնա ծռերի» որդեգրած սկզբունքներին: Այստեղ հարց է առաջանում` Խանդոյանը միայնա՞կ է իր որոշումը կայացրել, թե՞ իր որոշման մասին հայտնել է իր համակիրներին, սակայն փորձում է առանձնանալ իր գործելակերպով:
Ի՞նչ արդյունք կունենա Ենիգոմշյանի հորդորները Խանդոյանի նթեկնածությունը հանելու վերաբերյալ, առաջիկայում պարզ կդառնա: