Օրերս Սասնա Ծռեր խմբավորման անդամ, «Միայնակ գայլ» մականվամբ Արայիկ Խանդոյանը իր վստահված անձի միջոցով Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի գյուղապետի ընտրություներին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Այս իրադարձությունը տարակուսանքի մեջ էր քցել թե խմբավորման համակիրներին և թե դեպքերին հետևող անձանց: Խնդիրն այն է, որ Սասնա Ծռերը իրենց գործողությունները արադարացնում էին այն հանգամանքով, որ երկրում հնարավոր չէ հասնել իշխանափոխության ընտրությունների միջոցով: Սկզբից կարծիք էր հնչել, որ սա ամվողջ խմբավորման դիրքորոշումն է և կարծես թե առկա է պայքարի այլընտրանք:
Այս տեսակետը, սակայն, հերքվեց Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանի կողմից:
Վերջինս «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց, որ «Սասնա ծռերը» ամբողջությամբ կիսում են Հիմնադիր խորհրդարանի այն տեսակետը, որ ներկա ռեժիմի օրոք ընտրություններով իրավիճակ փոխելն անհնար է, իսկ Արայիկ Խանդոյանի որոշումը անձնական որոշում է, որը չի քննարկվել:
Իրականում այս հայտարարությունը Սասնա Ծռերի ներքին անհամաձայնության հաստատում էր:
Արայիկ Խանդոյանը փաստորեն չի քննարկել իր որոշումը զինակիցների հետ: Սա բավականին լուրջ հիմք է տալիս մտածելու այն մասին, որ «զինված խմբի» հարաբերությունները սրված են:
Ենիգոմշյանը այս հայտարարությամբ կարծես թե առանձնացրեց Խանդոյանին մնացած տղաներինց: