Այս տարվա հունվարի մեկից սկսած՝ Հայաստանում կյանքի է կոչվել սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որի շրջանակներում իրականացվում է անվճար ստենտավորում: Ծրագրից օգտվելու հնարավորություն ունեն բոլոր այն քաղաքացիները, ում մոտ ախտորոշվում է սրտամկանի սուր ինֆարկտ, այսպես կոչված՝ SP սեգմենտի բարձրացումով: ծրագրի շրջանակներում մինչ օրս 801 ստենտավորում է կատարվել: Միևնույն ժամանակ նշենք, որ Հայաստանում սրտի ստենտավորման ծառայությունն ավելի բարձր գին ունի, քան հարևան երկրերում, ինչը դժգոհությունների տեղիք էտվել:
Նման գինը կապված է հիվանդների քիչ քանակի ու պահպանման ծախսերի բարձր լինելու հետ:
Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին նշել է. «Մենք տեղի 11 կենտրոնների հետ ենք խոսել և տնտեսագիտական հաշվարկներով ցույց տվել, որ իրականում ծառայության գինն իջեցնելու հնարավորություն կա: Գյումրիի հիվանդանոցը, օրինակ, արդեն իսկ իջեցրել է ստենտավորման գները` 1 800 000-ից դարձնելով 1 200 000, բայց սա էլ դեռ վերջնական գինը չէ: Այնպես որ` առաջիկայում կարող ենք սպասել, որ ստենտավորման գինը Հայաստանում որոշակիորեն կիջնի»:
Հուսանք, որ ստենտավորման գների իջեցումը առաջիկայում կդառնա իրականություն, և քաղաքացիները ավելի պակաս միջոցներ ծախսելով կարող են օգտվել այս ծառայությունից: