«Աբդեյթ»` Հայ-վրացական միջպետական ճանապարհին
Շուտով մեկնարկելու է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի միջպետական ճանապարհ 90 կմ երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման ծրագիրը:
101 մլն եվրո արժողությամբ ծրագրի նպատակն է հիմնանորոգել ՀՀ-ին և Վրաստանին կապող այդ ճանապարհը:
Սպասվում է, որ այդ ճանապարհահատվածում գտնվող 12 կամուրջներից երեքը կվերակառուցվեն: Կտեղադրվեն նաև անվտանգության բազրիքներ:
Կթարմացվեն նաև այդ ճանապարհին գտնվող երեք թունելները: Ճանապարհի երկու թունելների անհրաժեշտ բարձրությունը ապահովելու բպատակով կիրականացվի հատակի իջեցում, ինչպես նաև կիրականացվեն լուսավորության աշխատանքներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1758269124453015&id=100008098336391&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել