Կարտոֆիլի առատ բերքի «պատճառները»
ՀՀ-ում այս ընթացքում շարունակվում է կարտոֆիլի բերքահավաքը: Փորձենք հասկանալ, թե որքան բերք են ստանում գյուղացիները և արդյոք առկա է բերքի ավելացման միտում:
Գեղարքունիքում սերմացուների տրամադրման պետական օժանդակության ծրագրի լուրջ ազդեցություն է թողել: Այն բարելավվել է սերմերի որակը, ինչպես նաև նպաստել քանակական աճին:
Գյուղացիների խոսքերով բերքը որոշ տեղերում ավելացել է մոտ երկու անգամ: Առհասարակ վերջին 30 տարվա կտրվածքով այս տարի աննախադեպ բերք է ակնկալվում, ինչին նպաստել են թե բնակլիմայական պայմանները և թե գործադիր մարմնի կողմից տրված աջակցությունը:
Սոթքում նույնպես ընթացքի մեջ է կարտոֆիլի բերքահավաքը, որտեղ նույնպես առկա է բարձր բերքատվություն: Դրա պատճառը ոչ միայն բարձր որակի սերմնացուն է,այլ նաև ցանքատարածությունների ավելացումը: