Քարոզարշավը ես հասկանում եմ այնպես, ինչպես այն արվում է Րաֆֆու և կամ Բագրատյանի կողմից. գնալ տվյալ համայնքի ընտրողներին ընդառաջ՝ նրանց բակերն ու աշխատավայրերը և ներկայացնել ինքն իրեն (հեռուստառադիո ելույթներին և կամ հաղորդումներին զուգահեռ): Ես չեմ ընկալում այն, ինչ արվում է գործող նախագահի համար, բռնի հավաքել մարդկանց՝ լինի դա հրապարակներում և թե դահլիճներում, և տալ ներկայացում: Թղթից կարդալ մի բան, բանավոր խոսել երբեմն լրիվ հակառակը: Երկրորդ (հատկապես գրավորի) դեպքում ես տեսնում եմ քարոզարշավի իմիտացիա, այն, ինչ բնորոշ է այս իշխանությանը և այսօր այն կրողին: Եվ եթե ընդդիմադիր քաղաքական գործիչներին անհրաժեշտ է իրենց ներկայացնել ընտրողին, ապա հինգ տարի երկիր կառավարած (վայ այն կառավարելուն) և Հայաստանում ու Արցախում բարձր պաշտոններ զբաղեցրած անձը հաստատ ինքն իրեն ներկայացնելու կարիք չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել