Այսպիսով մոտ ապագայում ռուսները հնարավոր է ներգրավվեն այդ հակամարտության մեջ ևս, բայց ոչ որպես հակամարտող կողմ, այլ որպես միջնորդ և հաշտարար, որը փորձելու է բանակցությունների սեղանին նստեցնել հակամարտող կողմերին:
Կարծես թե Մոսկվայի միջամտությունը ձեռնտու է բոլոր կողմերին, ինչպես փաստացի պարտվող սաուդիտների գլխավորությամբ գործող կոալիցիային և Ադենում հաստատված ներկայիս իշխանություններին, այնպես էլ զեիդիտներին և նրանց աջակցող Իրանին:
Հիշեցնեմ, որ արդեն տևական ժամանակ է Եմենը ներքաշված է քաղաքացիական պատերազմի մեջ, երկիրը փաստացի բաժանված է երկու մասերի, առանձին հատվածներ վերահսկում են ալ-Կաիդան, Իսլամական պետությունը և այլն:
Թերևս Սիրիայից հետո երկիրը Մերձավոր Արևելքում Մոսկվայի համար երկրորդ կարևորագույն երկիրն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/1089431211150906?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1471919946860640
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել