Անկասելիորեն մոտենում էին միջին աստվածների ընտրությունները, իսկ Հելլադայում էլ ավելի էր զարգանում նախընտրական իրարանցումը։ Օրինաց կղզուց արդեն լուրեր էին հասել, որ Պերսևս Լպրծունը շռնդալից հաղթանակ էր տարել Մեդուզա Բիշարյանի նկատմամբ, իսկ դա հատկապես դուր չէր եկել Հայաստանյաց Հերոսների Կուտոկի (ՀՀԿ) վերնախավին, որտեղ առանց այն էլ մտահոգված էին Բարգավաճ Հելլադայի հաջողություններից, Հադեսի Անդրշիրիմյան Կլյաուզնիկների (այսուհետ՝ ՀԱԿ) դավադրություններից, ինչպես նաև նորահայտ Գահաժառանգության ու Ազատ Հելլենիստների հայտարարած դաշինքից։
Ու եղավ մեծ ժողով ՀՀԿ-ականների, որին ներկա էին բոլոր-բոլորը, ամենաճղճիմ ճորտ Պարսամյանից մինչև Զևս Սարգսյանը։ Բազում հարցեր քննարկվեցին, բայց կարևորագույն մի հարց անպատասխան էր մնում. ինչպե՞ս վերականգնել ՀՀԿ-ի անքաքտելի հեգեմոնիան։
Բոլոր վեճերը մեկ ուղղությամբ էին տանում՝ փակուղի: Ու խոսեց ուսմունքի և իմաստության աստված կարգված կենտավրոս Քարոն Աշոտյանը.
-Մեծարգո Աստվածնե՛ր, կիսաստվածնե՛ր, հերոսնե՛ր և մահկանացունե՛ր։ Մենք ապրում ենք հերոսությունների ու հաղորդակցության ժամանակաշրջանում և ժամանակն է, որ մենք ևս լծվենք հերոսությունների ու քարոզչության հույժ կարևոր գործին։ Մենք պետք է մի այնպիսի սխրանք գործենք, որի շողքի տակ կկորչեն թե´ Պերսևս Բիշարյանախեղդ Լպրծունի հերոսությունները, թե ժպիտի աստված Ստյոպա Սմայլիկ Սաֆարյանի լուտանքները, թե դժնդեմ Հադես Տեր-Պետրոսյանի ամբիցիաները։
Ես մի երազ եմ տեսել, որ պետք է հերոսների մի հզոր հավաքական կազմենք մեր դրոշների տակ ու մեկնենք մառախլապատ ալբիոն՝ Անահիտ ատսվածուհու ոսկեձույլ կիսենադրին վերադարձնելու։
-Ովքե՞ր կմիանան մեր քաջազուն ճաղատ չորքոտանուն, - ոգևորված գոչեց երկրասասան Պոսեյդոն Սահակյանը։
Միանգամից ոտքի ելան ՀՀԿ-ական հերոսների ամենաքաջ ներկայացուցիչները՝ Հերակլես Ավագյանը, հուժկու Հիպերբորեացի Ռուբոն, Աթենք Պոլիս վաճառատների տիրակալ, կեղծարարության աստված Դիոնիսոս Ալեքսանյանը, Օլիմպոսի ստորոտին ծնված Զեփիրոս Աբրահամյանը, կանաչազրկման ձնավախ կիսաստված Բուծիկ Մարգարյանը, Հելլադայի Ղազերի առաջնորդ, ստորգետնյա թագավորության դարպասների պահապան Կերբեր Ասրյանը և գիշերվա աստված, խավարադեմ Մորֆեոս Բեգլարյանը։
-Հարգելիներս, երզումս տեսել եմ, որ այս փայլուն հերոսախմբին ևս երկուսը պետք է միանան, միայն թե մի վրդովվեք, սա բնավ դիակապտություն չէ, ոչ էլ նեկրոֆիլիա։ Տեսիլքիս մեջ հստակ ցույց տրվեց, որ մենք պետք է մեկնենք <Կիլիկիա> նավով, որը թիաավարելու համար մեզ պետք կգա լավ դհոլ՝ ռիթմը պահելու համար, այնպես որ, մեզ հետ կմեկնի նաև Դհոլ Գեղամյանը։ Ինձ համար այդպես էլ գաղտնիք է, թե ինչու, բայց վստահ եմ, որ մեր առաքելությունը կձաղովի, եթե սատիրներից երկրորդ ամենանողկալուն՝ Հաճույքաճխտիկ Երիցյանին մեզ հհետ չվերցնենք, այնպես որ, դու էլ միացիր մեզ փսլնքոտ արարած…
Ճոճվում էր <Կիլիկիան> ծովի ափերին, սուրում էին մեր հերոսները դեպի իրենց թիրախը։ Դհոլ Գեղամյանը իր թմբուկաձայն ճառերով պահում էր թիավարման ռիթմը, հերոսները պրկում էին իրենց բազուկները և առաջ մղում նավը, Հաճույքաճխտիկ Երիցյանը զբաղված էր հատկը մաքրելով։ Մտերմացել էին հերոսները մեր քաջազուն ու կիսվում էին իրենց պլաններով. Հիպերբորեացի Ռուբենը պատմում էր, որ պատրաստվում է վաճառել Պելոպոնեսյան թերակղզու վրա գտնվող Կուսաժայռ կոչվող հացատունը, Դիոնիսոսը պատմում էր, թե ինչ ոչ շահեկան գործ է նեկտար ֆալշելը ու վրդովվում էր անշնորհակալ հելլեններից, որոնք փնովում էին իրեն Աթենքի ակրոպոլիսը նոր Աթենք Պոլիս վերածելու համար, Քարոնը պատմում էր տրոյալեզու դպրոցներ կառուցելու իր բաղձալի երազանքի մասին…
Եվ այսպես ասելով-խոսելով, նրանք մոտեցան սերենաների Շոու բիզնես կոչվող կղզուն։ Սերենաները ծտեր էին՝ մարդկային մարմիններով, ովքեր իրենց բաղաձայն երգեցողությամբ խելագարության էին հասցնում կղզու մոտով անցնող նավաստիներին։ Այս Կղզում իշխում էր աքլորամարմին մի սերեն, որը քթի տակ «սոն լե-լե-լե» էր երգում անընդհատ ու բոլորից պահանջում էր, որ իրեն Բիլան անվանեն։ Տեսնելով Կիլիկիան նա հրահանգեց իր ամենաբաղաձայն երեք ծառաներին՝ Սերենա Մխեյանին, Սերենա Լիլուին և Սերենա Հակոբյանին գրոհել նավաստիններին։
Անողորմ էին շոուբիզնեսցիք իրենց բաղաձայնության մեջ, անգամ Հելլադայի գլխավոր ղազ Կերբերն էր ականջները բռնած գալարվում տախտակամածի վրա։ Այնինչ, սերենաները պտույտներ էին գործում <Կիլիկիայի> շուրջ ու փոփ երաժշտության տարափ էին տեղում մեր հերոսների գլխին։ Այս ամենին ուշադիր հետևում էր տարօրինակ արտաքինով մի բմբլառատ թռչուն, որը Շոուբիզնես կղզու մունետիկն էր։ Նա ուշադիր ֆիքսում էր այս ամենը, որ հետո ԳոմոԲլոգ կոչվող քարայրի պատերին եբրայատառ հունարենով հավերժացներ սերենաների հերթական պերֆորմանսը։
Թվում էր ամեն ինչ կորած է և մեր հերոսները կկործանվեն, երբ երկինքը ճայթեց և վերևից սերենաներին գրոհեց հաղթանակի աստվածուհի ՇուշանՆիկե Պետրոսյանը։ Նա իր ձայնի հզոր ելևեջներով բմբլահան արեց սերենաներին, իսկ ճողոպրել փորձող մունետիկ Գոմոբլոգի գլխին ուղղած կացնով հարվածը մի քիչ շեղ ստացվեց, և կացինը սուլլով ի սպառ զրկեց նրան առնականության վերջին փաստացի նշույլից։ Շոուբիզնեսցիք ջախջախված էին, իսկ կիլիկիանավորդները՝ փրկված։
Հերոսները հասել էին ալբիոնի ափերին, երբ հանկարծ թռչնագրիպով վարակված նետից խոցված՝ տապալվեց Կերբեր Ասրյանը։ Քարոնը վերև նայեց ու կատաղությունից գունատվեց՝ նրանց փորձում էր խանգարել Բարգավաճական Պերսևս Լպրծուն Ղազարյանը, ով հանձնարարություն էր ստացել ամեն գնով կասեցնել ՀՀԿ-աականների արշավանքը, իսկ Մեդուզա Բիշարյանի հետ մենամարտց հետո նա դաս էր քաղել՝ նրա ազդրերն ու հետույքը պաշտպանում էր Ալավերդում անձամբ Հեփեստոսի ձեռքերով ձուլված պղնձակուռ թումբանը։
Պերսևսը վերևից քարոզչական լուտանքներ էր թափում ՀՀԿ-ականների գլխին, իսկ սրանք անզոր էին պատասխանելու, որովհետև արձակած նետերն անզոր էին նրա կակալացած մարմնի առաջ, իսկ հսկայական հետույքը հուսալի պահպանված էր յոթշերտանի պղինձով։ Աշոտյանը պրկեց իր նետուաղեղի աղեղնալարը, մտովի աղոթեց Զևսին, հիշեց Նժդեհի պատգամներն ու արձակեց արդար ցասումով ու հակաքարոզչությամբ լցված կախարդական նետը, որը ծակեց-անցավ պղնձի յոթը շերտերը ու մխրճվեց փափուկ մսի մեջ։ Հետույքից հերթական անգամ խոցված Պերսևսը հեկեկալով փութաց հեռանալ ճաղատ հերոսի արձակած նետերի տարափի տակից։
Այսպես հասան ՀՀԿ-ականները մառախլապատ ալբիոն, որտեղ նրանց էր սպասում կիսանդրին։ Այն հսկում էր սահմռկեցուցիչ ու անպարտելի Պիդռոզավրը, որը դոմփում էր բոլոր նրանց, ովքեչ ոտնձգություններ էին փորձում անել կիսանդրու հանեպ։
Տարակուսած կանգնել էին ՀՀԿ-ականները և ոչ ոք չէր ուզում մոտենալ Պիդռոզավրի քարայրին։ Քարոնը տեսնելով այս ամենն ասաց.
-Սիրելի ընկերնե՛ր, զինակիցնե՛ր։ Ահա մենք հաղթահարեցինք բոլոր փորձությունները, մեր ընկկեր Կերբեր Ասրյանը զոհվեց հանուն այս առաքելության, մի՞թե մենք կձախողվենք ամենակարևոր պահին։
-Ախր, հարգելի ժողովուրդ, Պիդռոզավրը կբռնաբարի փորձողին,- դմդմփաց Դհոլ Գեղամյանը…
-Ի՞նչ, այն բռնաբարում է՞ իրեն մոտեցողին, - շնչահեղձ լինելով գոչեց Հաճույքաճխտիկ Երիցյանը,- եթե այդպես է, ես պատարստ եմ հերոսանալ:
-Հերոսները չէին հասցրել մարսել այս լուրը, երբ սատիրը վազելով մտավ քարայրը։ Մի քանի րոպե քար լռություն էր ու մեկ էլ սկսվեց աղմուկ ու աղաղակ, որը շատ շուտ դադարեց։ Հերոսները շիվարած սպասում էին՝ չիմանալով, թե ինչ անել։ Մեկ էլ Քարանձավից դուրս եկավ ժպտացող Պիդռոզավրը, մի լավ ձգվեց, սիգարետը վառեց ու պառկեց արևի տակ...
-Կարող եք վերցնել կիսանդրին, - վերջապպես վանկարկեց նա, - բայց Հաճույքաճխտիկը քաղապաստան է խնդրել ու ուզում է ինձ հետ մնալ։
-Լավ է, - միաձայն բացականչեցին ՀՀԿ-ականները։
Ողջ Հելլադան թնդում էր։ Բոլորը մեծարում էին Քարոն Աշոտյանին, իսկ Անահիտի Կիսնդրին իր պատվավոր տեղը գտավ Հայաստանյաց Հերոսների Կուտոկի փառքի դահլիճում։ ՀՀԿ-ի հեգեմոնիան վերականգնված էր, իսկ մասնակիցները՝ հերոսացած։
Ու մինչ ՀՀԿ-ականները պատրաստվում էին հետագա սխրնքներին, Աթենք Պոլիս վաճառատներում չգիտես որտեղից հայտնվել էին Անահիտի կիսանդրու կեղծված տարբերակներ։ Ակնհայտ էր, որ Դիոնիսոսի քթի վիարահատթյունը տվել էր իր դրական արդյունքները: