10 ամենաանճաշակ աստղային հանդերձանքներն ArmStar.am-ն արդեն ներկայացրել է իր ընթերցողին, այժմ հերթը ամենաոճայինների թոփ 10-ինն է:
Միրանդա Քերր: Մոդելը, ով այս տարի ստացավ «Փողոցային ոճի թագուհի» կոչումը, հաճախ է հայտնվում «Marie Claire»-ի լավագույն կերպարների ցուցակում: Սուպերմոդելը գրավել է նորաձևության բազմաթիվ քննադատներին` կրելով Victoria Beckhami զգեստը: Հագուստին ավելացնում ենք անթերի կազմվածքը, շքեղ մազերը, հիանալի ժպիտը, ոճի զգացումը և տեսնում ենք Միրանդային ամենաոճայինների շարքում:
Ռունի Մարա: «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ «Վիշապի դաջվածքով աղջիկը» հայտնվեց Givenchy Couture-ի 2009 թվականի հավաքածուի զգեստներից մեկով: Իր անվանակարգում նրան չհաջողվեց հաղթող ճանաչվել, սակայն նրա կերպարը ճանաչվեց երեկոյի ամենահիշարժաններից մեկը: 
Քեյթ Բոսուորթ: «Օսկար» մրցանակաբաշխությանը հաջորդած երեկույթին Քեյթ Բոսուորթը ներկայացավ Prabal-ի սև, փայլուն զգեստով: Զարդերի բացակայությունը, որը շատ հաճախ կերպարը զրկում է լիարժեքությունից, այս դեպքում ընդգծել է շիկահեր գեղեցկուհու կերպարը:
Քեյթ Միդդլթոն: Խնամված և գեղեցիկ արտաքինը` համադրված ոճի հիանալի զգացումով, արդեն վաղուց Քեյթին հմայքի մարմնացում են դարձրել: Միդլթոնի լավագույն զգեստն այս տարի համարվել է Roland Mouret-ի գլուխգործոցը:
Քերի Մալիգան: Prada-ի զգեստով «Ոսկե ձկնիկի» այս կերպարը շատ բացասական արձագանքների արժանացավ նորաձևության քննադատների կողմից, սակայն «Marie Claire»-ը այն փայլուն համարեց` և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստով:
Մարիոն Քոթիյար: Գեղեցկադեմ ֆրանսուհին գիտեր, որ «Խավարի ասպետը. լեգենդի վերածնունդը» ֆիլմի պրեմիերային բոլորի հայացքները սևեռված են լինելու իր վրա, քանի որ այն հեռարձակվելու էր online: Արդյունքում, Մարիոնի` Christian Dior-ի յուրահատուկ զգեստն ընդգծեց դերասանուհու կազմվածքը, իսկ վառ դետալներն առավել հիշարժան դարձրին կանացի կերպարը:
Գվեն Սթեֆանի: 43 տարեկան Գվենը շատ հաճախ է իր համար չափազանց համարձակ կերպարներ ընտրում, սակայն նա կարող է դա իրեն թույլ տալ: Stella McCartney-ի առաջարկած կերպարով Գվենը հայտնվեց երեկույթներից մեկին:
Էմմա Սթոուն: Ճենապակյա տիկնիկի պես, Chanel-ի սպիտակ զգեստով դերասանուհին հայտնվեց «Նոր Սարդ-մարդը» ֆիլմի պրեմիերային:
Դիանա Կրյուգեր: Զգեստի յուրահատուկ ընտրության համար Դիանան արժանացել է ցուցակի երկրորդ հորիզոնականին: Crosby Derek Lam-ի ստեղծած կերպարը դեռ երկար կմնա հանրության հիշողության մեջ:
Գվինեթ Փելթրոու: Դիզայներական զգեստը` Tom Ford- թիկնոցի հետ համադրությամբ, մեծ ֆուրոր առաջացրեց «Օսկար» մրցանականաբաշխության ժամանակ, իսկ Գվինեթը դարձավ տարվա ամենաոճային կինը` ըստ «People» ամսագրի:














