Հունաստանի դեսպանը քիչ առաջ խառնվեց ՀՀ ներքին քաղաքականության մեջ ճիշտ այն ձևով, որով խառնվում էին իշխանության կողմից քննադատության արժանացած արևմտյան դեսպանները։ ՀՀԿ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ, ըստ դեսպանի, ընտրական գործընթացում առկա թերացումները լուրջ չեն ու լուրջ ազդեցություն ընտրական գործընթացի վրա ունենալ չեն կարող։ Հիշեցնեմ, որ երբ Լեհաստանի ու Բրիտանիայի դեսպաններն արտահայտեցին իրենց կարծիքը Հայրիկյանի մահափորձի, բիզնես ճնշելու ու ԲՀԿ–ՀԱԿ–ՀՅԴ–ի՝ ընդդիմություն չլինելու մասին, Աշոտյանն ու Շավարշ Քոչարյանը էլ դիվանագիտական էթիկա, էլ ինչ ասես հիշեցրին նրանց։ Այսօր հնչել է իշխանություններին հաճոյացող կարծիք։ Ես սպասում եմ, որ հարգարժան պարոնայք կրթության նախարար Աշոտյանը ու պարոն փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը կհայտնեն իրենց զարմանքն ու վրդովմունքը Հունաստանի դեսպանի մոտ դիվանագիտական էթիկայի բացակայության վերաբերյալ, Աշոտյանը կմեջբերի հույն անտիկ փիլիսոփաների, ինչպես դեսպանին Չերչիլի խոսքերն էր հիշեցնում Անգլիայի դեսպանին, երբ վերջինս կասկածեց, որ գործարարների համար ընդդիմություն պաշտպանելը ռիսկերով է հղի։ Թե՞ երկրի գործերի մեջ խառնվելը միայն իշխանության գործելաոճը քննադատելն է, իսկ իշխանությունն ընտրություններից առաջ գովելը՝ ոչ։ Հըբը՞։
Կից նյութն`այստեղ