
Նախորդ տարի իրենց սերն ամուսնությամբ ամրապնդեցին նաև դերասաններ Աստղիկ Ալավերդյանն ու Նարբե Պողոսյանը: Հետաքրքիր էր իմանալ, թե ինչպես է հայտնի զույգը պատրաստվում տոնել Տյառնընդառաջն ու Սուրբ Վալենտինը: Այս նպատակով զրուցեցինք Աստղիկի հետ:
ArmStar.am-ին Աստղիկը պատմեց, որ չի հավատում Տյառնընդառաջի խորհրդին. «Իմ կարծիքով այն հեթանոսական տոն է: Աստվածաշնչի մեջ գրված է` «Անիծյալ լինեն նրանք, ովքեր իրենց երեխաներին կթռցնեն կրակի վրայով»,-ասաց դերասանուհին: Ինչ վերաբերում է ամուսնական կյանքին և դրան հաջորդած փոփոխություններին, ապա Աստղիկը համոզված է, որ մի առաստաղի տակ ապրելն արդեն իսկ փոխում է զույգերի կյանքը. «Արդեն կյանքին այլ աչքերով ես նայում ու ամեն հարցին ավելի լուրջ ես մոտենում»,-ArmStar.am-ի հետ զրույցում նշեց Աստղիկը:
Նորաստեղծ ընտանիքն անպայման նշելու է Սուրբ Վալենտինի տոնը. «Շատ կցանկանայի, որ Սուրբ Սարգսի տոնն այնպիսի շուքով նշվեր Հայաստանում, ինչպես Սուրբ Վալենտինն է նշվում, բայց ինձ թվում է` դա պարզապես ժամանակի խնդիր է: Սուրբ Սարգսի տոնը չհասցրինք նշել աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով, բայց Սուրբ Վալենտինի օրն անպայման կնշենք»,-ասաց դերասանուհին:
Աստղիկը նաև նշեց, որ չնայած Նարբեն էությամբ այնքան էլ ռոմանտիկ չէ և օրիգինալ անակնալների հետևից երբեք չի ընկել, սակայն իրենց սիրո համար շատ է պայքարել:
Ի դեպ, ArmStar.am-ի միջոցով ևս Աստղիկն իր ամուսնուն սիրո խոստովանություն արեց. «Ես քեզ սիրում եմ…»:



