Սովետի ժամանական ամենահարգվածները հազար տարվա հնության կոմունիստներն էին՝ հին կոմուսնիստները։։ Հիմա իրենց մասին ոչ ոք չի հիշում։ Հետո հարգված էին Հայրենական պատերազմի վետերանները։ Դրանց էլ ժողովուրդը համարյա արդեն մոռացել է։ Հաջորդ հարգված տղերքը Արցախյան ազատամարտի մասնակիցներն են։ Իրենք էլ են արդեն մոտենում ծերության շրջանին։ Այս թվարկածս շարքում կային նաև ահագին խարդախներ որոնք հին կոմունիստ, պատերազմի վետերան և ազատամարտի մասնակից չլինելով հաջողացրել էին դառնալ այդպիսին խաբեությամբ՝ թուղթ ու թանաքով և նստել հասարակության վզին որպես պատվավոր ձրիակեր։ Դա էլ այնքան զայրացուցիչ փաստ չէի համարի եթե այս շարքում գնալով չավելանար խարդախների տոկոսը։ Աճ ունենք ժողովուրդ, միակ ասպարեզը որում իրոք աճ ունենք։ Հիմիկվա այդ դասի պարազիտները համ ավելի ագահ են, համ ավելի շատ են, համ էլ ավելի արագ են բազմանում քան այն նախկին երկու խմբերում էր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: