Խոշոր ներդրում, որն ապահովելու է 700 աշխատատեղ
Երեկ Վայոց Ձորում մեկնարկել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարության աշխատանքները: Պետք է նշել, որ սա Հայաստանում իրականացվող այն եզակի նածաձեռնություններից է, որում խաշոր չափերի միջազգային ներդրում է արվում: 2016-2018 թվականներն ընդգրկող շինարարության կապիտալ ծախսերը կազմելու են 370 միլիոն դոլար:
Շինարարության առավել ակտիվ շրջանում ծրագրում զբաղված կլինի 1300 մարդ, արդյունահանման 10 տարիների ընթացքում ծրագիրն իրականացնող բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության դուստր ընկերությունը՝ «Լիդիան Արմենիա»-ն կապահովի 700 աշխատատեղ: Սա վկայությունն է այն բանի, որ անկախ Հայաստանի պատերազմական իրավիճակից, բարենպաստ բիզնես միջավայրը գտնում է իր ներդրողին: Իսկ մեծ ներդրումները մեծ շահույթների համար ճանապարհ են բացում:
Ամուլսարը Հայաստանում առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է, որ իրականացրել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում: Այս առումով ևս պետք է նշել, որ բնապահպանական հնարավոր խնդիրների առավելագույն կարգավորումը մեր հանքարդյունաբերական ոլորտի թույլ կողմերից էր, ինչի առումով Ամուլսարի շահագործման ռիսկերի գնահատումը թերևս նախադեպ դառնա:
Այս հարցում հույս է ներշնչում ներդրում իրականացնող ընկերության՝ ոլորտում առաջատար լինելու հանգամանքը: