Հայաստանը չի՛ կործանվի, հանգիստ եղեք

Ես զարմանում եմ, երբ որոշ մարդիկ այդքան խիստ են անհանգստանում, որ մեր ժողովուրդը այդպես էլ չի գիտակցում, որ ինքը ամբողջովին գերված, ստրկացված է Ռուսաստանի կողմից ու չի ապստամբում բռնակալության դեմ: Որ ամեն բան հանձնված է Ռուսաստանին, իսկ ժողովուվուրդը համառորեն լռում է և սա կարող է պատճառ հանդիսանալ մեր պետականության կորստյան:

Եթե Հայաստանում այդպես էլ չի ստեղծվում անկախականների ճամբար, չկա գողացված անկախության հստակ պայքար, ապա անհանգստանալս ո՞րն է: Այդ դեպքում մնում է հույսը դնել, որ Ռուսատանն իր դրածոների միջոցով ավելի շատ կբացի ժողովրդի ճպռակալած աչքերը, քան չեղած պայքարողները: Չմոռանաք, որ Հայաստանը՝ դե յուրե անկախ պետություն է և ՄԱԿ-ի շենքի վրա ծածանվում է մեր պետական դրոշը:

Ուրեմն ռսի ու իր սոված շների թալանը վերջանալուց հետո, անտերության մատնված տարածքին տիրություն անողներ վստահ կճարվեն: Ժողովուրդն էլ լա՜վ հասկացած կլինի, թե ինչ էր իրենից ներկայացնում ռսի զոնը ու ամեն բան իր տեղը կընկնի: Մի խոսքով, եթե մարդը չի կարողանում կարգավորել խախտվածը, բնությունն իր օրենքներով լուծում է հարցը:
ՄԵՐՆ ՈՒՐԻՇ ՉԷ՛, մենք էլ խելոք-խելոք ընկնելու ենք բնության հայտնի օրենքի տակ, Հայաստանը չի՛ կործանվի, հանգիստ եղեք...

Հ.Գ. Հայ ժողովուրդը մի անգամ «շշկռվել» ու կողմ է քվերակել՝ այն էլ միջազգային բարձրագույն նորմի՝ համաժողովրդական հանրաքվեի միջոցով անցկացրած անկախությանը: Այնպես, որ երկիրը հոշոտելուց, «աբռվելու» բոլոր միջոցներից զրկվելուց հետո, երբ բոլորը հոգնած մի կողմ կքաշվեն, աշխարհի 15 մլն. հայության մեջ կգտնվեն մի քանի խենթեր, որոնք թշվառ-անտեր-անկախ տարածքի վրա, կստեղծեն Անկախ Հայաստանի կառավարություն և նորովի կկառուցեն անկախ պետականություն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել