Բրազիլական Ռիոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալակիրներին Վրաստանը կվճարի համապատասխանաբար ոսկե մեդալի համար 170 հազար լարի (73 հազար դոլար), արծաթե մեդալի համար՝ 102 հազար լարի (44 հազար դոլար), բրոնզե մեդալի համար՝ 38 հազար լարի (16 հազար դոլար ): Հայտնի է նաև, որ օլիմպիական չեմպիոնին և փոխչեմպիոնին բացի պետական պարգևից մասնավոր ընկերության կողմից կհանձնվի բնակարան Բաթումիում:
Այս պահին Վրաստանը ներկայացնող մարզիկները նվաճել են մեկ ոսկի, մեկ արծաթ և երեք բրոնզե մեդալներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: