Ժառանգությունը հայտարարեց,որ չի մասնակցելու ՏԻՄ ընտրություններին,անմիջապես ազատ արձակվեցին Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը։ Եթե նույնիսկ բացառենք, որ սույն քաղաքական ուժը ի հեճուկս հայաստանյան պառանոիկ քաղաքական ներկապնակի հոգեկերտվածքին հակառակ,իրականում ոչ մի համաձայնության ( ընդդիմադիր հռերորաբանության լեքսիկոնով ասած՝ «տակից խաղեր չի տվել») իշխանության հետ ու պայմանավորվածութուն ձեռք բերել, ապա հանգիստ կարող ենք մտածել, հենց այդպիսի մի հայտարարության էր սպասում Սերժ Սարգսյանը,Դավիթին ու Արմենին բաց թողնելու համար։ Այսպիսով հերթական շառաչյուն ապտակը հասցնելով ընդդիմությանն ու նրա բեկորներից՝ ամենատկարին։ Եթե անկեղծ, չեմ էլ զարմանա,որ այս դեպքում գործի երկրորդ տարբերակը։ Հարցը ինքնաբերաբար կլուծվի,եթե Ժառանգությունը 7 տարեկան աղջիկ էրեխու մանկական դմբոյությամբ հիմա չհայտարարի «սամալյոտը խոդ տամ,ասածներս հետ տամ» բակային շուտասելուկն ու մասնակցի ՏԻՄ ընտրություններին։ Եթե անի էլ,փույթ չէ,զսպելու հազար միլիոն ձև ունի իշխանությունը։ Այս ամենից փոքրիշատե մի լավ բան դուրս եկավ։ Եթե նվաստիս եզրակացությունը պատեհ համարեք,ուրեմն իշխանությունները էս անգամ ՏԻՄ ընտրությունները իսկապես լուրջ են ընդունում ու անհանգստանալու լիքը պատճառ ունեն։ Եթե չէ, շան տեղ էլ մի դրեք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: