Ահա թե ինչ է ասել երեկվա իր հարցազրույցում Ադրբեջանում ԻԻՀ նախկին դեսպանն Ադրբեջանն Իրանի հետ կապող երկաթուղու Ռաշթ-Ասթարա հատվածի կառուցման հետ կապված. «Պարոն Վաէզին՝ կապի նախարարը, պատմում է, որ պարոն Հաշեմի Ռաֆսանջանին՝ ժամանակին ԻԻՀ նախագահը, մի անգամ ԱՀ հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևին ասաց, որ մենք պետք է մեր ճանապարհը դեպի Մոսկվա Ադրբեջանով անցկացնենք: Հեյդար Ալիևն էլ պատասխանել էր, թե դուք Ղազվին-Ռաշթ հատվածը կառուցե՛ք, մենք էլ Ռաշթ-Ասթարա հատվածի կառուցմանը կմասնակցենք»:
Պատկերացնում եք չէ՞ սցենարը. Իլհամ Ալիևը, որ շատ է իրանցիների «զահլեն» տանում Իրան-Ադրբեջան երկաթուղով, հայտնվում է Վաէզին Ռաշթ - Ասթարա հատվածի իր այս «պատմությամբ», և քանի որ Հեյդար Ալիևը վաղուց մահացել է, և ոչ ոք չի կարող հավաստել այս պատմության իրական լինելը՝ երկաթուղու ծախսերը դրվում են Ալիևի վզին: Ալիևը կամ հրաժարվում է ծրագրից կամ որոշում է տեր կանգնել հոր «խոստմանը», բայց տեր կանգնելու դեպքում, ինչպես դեսպանի տեքստից է զգացվում, Ադրբեջանի առաջարկած 500 միլիոնը «վարկից» վերածվում է «խոստացված փողի» և ամենայն հավանականությամբ չի վերադարձվելու: