Պատկերացնո՞ւմ եք, գտնվել է մեկը Հայոց աշխարհում, ում Րաֆֆին չի կարողացել բարևել։ Ընդ որում, այդ ոմն մեկը ոչ ավել, ոչ պակաս Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանն է, ով աշխարհի ամենաազնիվ սոցապ նախարար Վազգեն Խաչիկյանի եղբայրն է, ում չգիտես ինչու դատում են հիմա՝ թոշակառուների փողերը մսխելու համար...
Ինչևիցե, թեման սա չի։ Ասում ա՝ Րաֆֆին իր բարևահան անելու առաքելությունն այս անգամ էլ Ախթալայում էր իրականացնում ու արդեն ավանդաբար վերջում էլ մտել էր քաղաքապետարան, որտեղ նրան թեև ընդունել էին, բայց քաղաքապետի սենյակի դուռը փակ էր եղել։ Անդրադառնալով այս հարցին՝ Հայկազ Խաչիկյանն ասել էր, որ ինքը հաշվապահ չէ, որ 9։00-18։00 աշխատասենյակում գտնվի ու սպասի, թե երբ է Րաֆֆի Հովհաննիսյանը գալու, որ իրեն բարևի։
Կից նյութն`այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/469082273147046?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



