Բաքուն Իրանի հետ չի պատրաստվում քննարկել բանտերում գտնվող շիա հոգևորականների հարցը:

ԻԻՀ նախկին դեսպանը, չնայած երեկվա իր հարցազրույցում նշել է, որ ադրբեջանական բանտերում գտնվող շիա հոգևորականների հարցը իր աշխատանքային օրակարգում մշտական տեղ է ունեցել և բանակցություններ են տարվել այդ հարցի լուծման ուղղությամբ, սակայն Իրանի քաղաքական որոշ շրջանակներում նախկին դեսպան Մոհսեն Փակայինի գործունեությունը այդ մասով ենթարկվում է խիստ քննադատությունների: Նշվում է, որ բանտարկության մեջ գտնվող հոգևորականների հարցը ոչ միայն չի լուծվել, այլև Բաքվի հրահանգով ավելի են ծանրացել նրանց բանտային պայմանները:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը անզիջում է իր կրոնական հալածանքների քաղաքականության մեջ և չի ընդունում իրանական միջամտություն կրոնական խնդիրների առնչությամբ: Դա են ապացուցում Բաքվի վարչակարգի կողմից իրականացված նոր շիա հոգևորականների ձերբակալությունները Ռուհանիի՝ Բաքու այցի նախօրեին և նրա այցից 4 օր անց՝ օգոստոսի 12-ին շիայական 8-րդ իմամի՝ Ռեզայի քրոջ՝ Բիբի Ռահիմեի՝ Նարդարանում գտնվող դամաբարան ուխտագնացության արգելումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել