Ֆինանսական բեռի թեթևացում ներմուծող-արտահանողներին
Ինչպես գիտենք ՝ տնտեսվարողների շրջանում առկա էր դժգոհություն, ըստ որի փոքրարժեք ապրանքներ ներմուծելիս և արտահանելիս նրանք ստիպված են լինում կատարել վճարումներ, որոնք, որպես կանոն, մի քանի անգամ բարձր են, քան արտահանվող կամ ներմուծվող գույքի արժեքը:
Այժմ հնարավոր կլինի խուսափել մաքսային բրոքերների ծառայություններից, ինչը թե̕ քաղաքացիների, թե̕ տնտեսվարողների համար զգալի թեթևացում է նախատեսում:
Որոշման ընդունումից հետո մարդիկ կկարողանան ինքնահայտարարգրման միջոցով առանց միջնորդի ներմուծում և արտահանում իրականացնել՝ մուտք գործելով համապատասխան էլեկտրոնային համակարգ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1599042157061998&id=100008686862291&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել