Հացահատիկի բերքը բարելավելու նպատակով կատարվում է ոչ միայն բարձրարժեք հատիկաընդեղենային մշակաբույսերի սերմերի ներկրում, այլ նաև աշխատանքներ են տարվում ՀՀ-ում դրանց արտադրությունը կազմակերպելու և ընդլայնելու համար:
Այս տարի «Գյումրիի սելեկցիոն կայան»-ի համախառն բերքի արտադրության ծավալները գերազանցել են նախորդ տարիների ցուցանիշները: Փաստացի ստացվել է 816 տոննա հացահատիկի բարձր էլիտային վերարտադրության սերմեր, որոնք հետագայում տրամադրվելու են գյուղացիական տնտեսություններին:
Աննախադեպ բարձր ցուցանիշ է արձանագրվել նաև բերքատվության տեսանկյունից, որը տատանվում է «60-ից մինչև 80 ցենտներ բերք յուրաքանչյուր հեկտարից» շրջանակներում: Աշխատանքները շարունակվում են և կարելի է սպասել, որ հետագայում բերքատվության տոկոսը կարձանագրի ավելի բարձր ցուցանիշ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/seda.adamyan.5/posts/1751872845051142
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել